• Latest news

ԱՄՆ–ում հեպատիտ Ա-ի համաճարակը հասել է Լոս Անջելես

21 սեպտեմբերի, 2017  15:32

Լոս Անջելեսի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է հեպատիտ Ա-ի բռնկման մասին։ Չնայած Լոս Անջելեսի շրջանում հիվանդության դեպքերի թիվը դեռ փոքր է, սակայն խնդիրն այն է, որ այն տեղային տարածում է ստացել եւ կապված չէ Սան Դիեգոյի եւ Սանտա Քրուզի շրջանների համաճարակի հետ, ասվում է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։ 

Ներկայումս գրանցվել է հիվանդության տասը դեպք, որի զոհն են դարձել մանկատների բնակիչները կամ անտուն մարդիկ։ Նրանք գտնվում են ռիսկային խմբում։

Լոս Անջելեսի շրջանի առողջապահության ծառայության աշխատակից Ջեֆրի Գյունցենհաուզերը հայտարարել է, որ  իշխանություններն արդեն իսկ աշխատում են անվճար պատվաստանյութեր տրամադրել հիվանդության ռիսկային խմբում գտնվող մարդկանց։

Ստեղծված համաճարակի պատճառով սեպտեմբերի 1-ին Սան Դիեգոյի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Այստեղ արդեն գրանցված է  հիվանդության 460 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով: Սանտա Քրուզի շրջանի իշխանությունները հաստատել են վարակի 70 դեպքերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել