• Latest news

Եթե մարդիկ զոոնոզ հիվանդություններով են վարակվում, ուրեմն համակարգը չի գործում․ փորձագետ

23 սեպտեմբերի, 2017  21:02

ՄԱԿ Պարենամթերքի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ կլիմայի փոփոխությունը, գլոբալիզացիան եւ մարդու գործունեությունը վերջին տասնամյակների ընթացքում հանգեցրել են մարդկանց եւ կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների փոփոխության եւ դրանց տարածման սահմանների ընդլայնման։ Այս ֆենոմենը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների մուտացիայով կամ դրանց ռեզերվուարների, կրողների եւ վերջնական տերերի վերաբաշխմամբ, ինչը հանգեցրել է վարակիչ հիվանդությունների ավելի բարդ գլոբալ քարտեզի ձեւավորման։ Հատկապես տագնապալի է զոոնոզ հիվանդությունների, այսինքն՝ մարդու ե կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների աճող ռիսկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտնում են, որ վարակիչ հիվանդությունների մոտ 70 տոկոսը, որոնք ծագել են վերջին տասնամյակների ընթացքում, կենդանական ծագում ունեն եւ անմիջականորեն կամ կողմնակի ձեւով կապված են ջրի եւ սննդամթերքի հետ։

Ինչպիսի՞ն է զոոնոզ հիվանդությունների վիճակը Հայաստանում։

Հայաստանում եզակի դեպքերն ու տարբեր զոոնոզ հիվանդությունների սպորադիկ բռնկումները մարդկանց շրջանում գրանցվում են ամեն տարի։ Դրանց թվում՝ սալմոնելյոզը, բրուցելյոզը, էխինոկոկոզը եւ լեյշմանիոզը։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում զոոնոզ հիվանդությունների վերահսկման հարցերով փորձագետ, անասնապահական առողջապահության կազմակերպության անասնաբուժական առողջապահության կազմակերպման մասնագետ поменять на զոոնոզ հիվանդությունների վերահսկողության և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի բնակչության շրջանում ամեն տարի գրանցվում է զոոնոզ հիվանդությունների մոտ  500 դեպք։ Դրանցից մոտ 200-400-ը բաժին է ընկնում միայն բրուցելյոզին։ Մասնագետի կարծիքով զոոնոզ հիվանդությունների թիվը մարդկանց շրջանում կարող է ավելի շատ լինել, քանի որ ոչ բոլոր հիվանդությունների մասին են հայտնում բժշկին։ Այդուհանդերձ, բնակչության հաշվարկով 500-ը շատ մեծ թիվ է, որը վկայում է այն մասին, որ այս հիվանդությունների վերահսկման համակարգը ճիշտ չի գործում։

«Զոոնոզ հիվանդությունների ռիսկը պետք է հայտնաբերվի բնական ռեզերվուարներում եւ էկոհամակարգի օջախներում դրանց հարուցիչների ցիրկուլյացիայի փուլում, վատագույն դեպքում՝ կենդանիների պոպուլյացիաներում կամ տերերի մոտ դրանց ցիրկուլյացիայի փուլում։ Եթե մարդիկ վարակվում են այդ հիվանդություններով դա նշանակում է, որ վերահսկման եւ կանխարգելման համակարգը չի գործում։ Վառ օրինակ է Տավուշի մարզում այս ամիս տուլյարեմիայի բռնկումը», - նշեց փորձագետը։

Նրա կարծիքով հիվադության վերահսկման ցանկացած համակարգ երկու հիմնական բաղադրիչ ունի՝ անասնաբուժական հսկողություն եւ սանիտարա-համաճարակային հսկողություն։ Երկու բաղադրիչների աշխատանքն էլ պետք է ուղղված լինի առաջին հերթին դեպքերի կանխարգելմանը, այնինչ Հայաստանում այդ աշխատանքը հիմնականում ուղղված է ավելի շուտ դեպքերին արձագանքելուն, քան կանխարգելելուն։ Երբ մարդը վարակվում է զոոնոզ հիվանդությամբ կամ այլ ինֆեկցիայով, ապա նրա բուժմամբ կամ կանխարգելմամբ բնակչության շրջանում դեռեւս հաջող գործում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Սակայն կանխարգելման համար հիմնականում պետք է պատասխանատու լինեն անասնաբուժական ծառայությունները, որոնք, ըստ փորձագետի, հաճախ չեն կարողանում կատարել աշխատանքը, իսկ եթե համակարգի մի տարրը չի գործում այնպես, ինչպես հարկն է, նշանակում է, չի գործում ամբողջ համակարգը։

Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում զոոնոզ հիվանդությունների արդյունավետ վերահսկողության եւ կանխարգելման համար անհրաժեշտ է, որ անասնաբուժական եւ սանիտարա-համաճարակային ծառայությունները միասին աշխատեն կանոնավոր հիմունքներով, այլ ոչ թե միայն վարակի դեպքերում։ Հենց այդ հայեցակարգն է ընկած «Միասնական առողջություն» գլոբալ նախաձեռնության հիմքում, որն ուղղված է մարդու առողջության, կենդանիների եւ էկոհամակարգի պահպանմանը տարբեր ոլորտների մասնագետների միջեւ համագործակցության միջոցով։

Ինպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում «Միասնական առողջություն» մոտեցման իրականացման հարցում։

2015-ին Հայաստանը ևս միացավ «Միասնական առողջություն» նախաձեռնությանը, սակայն, ըստ փորձագետի, այդ ժամանակից ի վեր անցել է երկու տարի, իսկ երկիրը դեռևս «Միասնական առողջության» մոտեցումը իրականացնելու համար լուրջ գործնական քայլեր չի ձեռնարկել: Այսօրվա դրությամբ, այս մոտեցումը իրականացնելու համար միայն մի քանի   նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել: Օրինակ`առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները կազմել են վարակիչ հիվանդությունների ցանկ, այդ թվում` 85 նոզո միավոր և հայտնաբերել 8 ամենավտանգավոր զոոնոզ հիվանդությունները (ներառյալ սիբիրախտը, կատաղություն ու բրուցելյոզը), որոնց հսկողության և կանխարգելման համար միասնական ցուցումներ են մշակվել: Բացի դրանից, հայ համաճարակաբանները  ԱՄՆ-ի կողմից իրականացվող կենսաբանական սպառնալիքները կանխելու ծրագրի շրջանակներում մի շարք դասընթացների են մասնակցել: 

2016-ին ԱՀԿ-ն միջազգային առողջապահական կանոնակարգերում սահմանված սկզբունքներին համապատասխան իրականացրեց Հայաստանի առողջապահական համակարգի գնահատումը և բավականաչափ բարձր  գնահատեց զոոնոզ հիվանդությունների մոնիտորինգի և կանխարգելման ոլորտում դրա կարողությունները: Գրիգոր Գրիգորյանը գտնում է, որ այս գնահատականը սուբյեկտիվ է, քանի որ երկրում զոոնոզ հիվանդությունների ռիսկի անկախ գնահատում չի եղել և դրա բացակայության դեպքում գրեթե անհնար է օբյեկտիվորեն գնահատել այդ հիվանդությունների համար հսկողության և կանխարգելման համակարգը հինգօրյա ժամկետում: Փորձագետի կարծիքով, այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումները կարող են դրական համարվել Աֆրիկայի և Ասիայի որոշ զարգացող երկրների համեմատ, բայց բավարար չեն, որպեսզի համապատասխան կերպով արձագանքեն Հայաստանում զոոնոզ հիվանդությունների ռիսկին:

Ինչ քայլեր պետք է ձեռնարկել` իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Նախևառաջ, ըստ փորձագետի, հարկավոր է ամրապնդել պետական անասնաբուժական ծառայությունների տեխնիկական կարողությունները և գործառնական հնարավորությունները՝ զոոնոզ հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման և դրանց ռիսկերի կանխազգուշացման համար: Այսօր այդ ծառայությունները չունեն տեխնիկական և մարդկային համապատասխան ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են այս խնդիրը լուծելու և իրականացնելու մնացած աշխատանքները, որոնք դրված են իրենց ուսերին: Զոոնոզ հիվանդությունների վարակից մարդկանց կանխարգելելու համար պետական անասնաբուժական ծառայությունները պետք է ունենան ցանկացած պահի ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, բռնագրավել կասկածելի անասնաբուժական ապրանքներ, որոնք ենթակա են վերահսկողության, ոչ միայն սահմանին, առևտրի կետերում կամ վերամշակման օբյեկտներում, այլ երկրի ցանկացած կետում (դա կօգնի, օրինակ, աղտոտված անասնական հումքի մուտքի կանխարգելմանը վերամշակող ձեռնարկություններ և առևտրային կետեր): Փորձագետի խոսքերով, մինչ օրս պետական անասնաբուժական ծառայությանը զոոնոզ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործում օգնություն են ցուցոբերում միայն մասնավոր անասնաբույժները՝ կենդանիներին որոշակի զոոնոզ հիվանդություններից պատվաստման միջոցով (օրինակ, սիբիրախտի և կատաղության) և փորձարկում դրանք ուրիշների առկայության համար (օրինակ, բրուցելոզի և տուբերկուլյոզի):

Մեկ այլ լուրջ խնդիր է անասնաբուժական լաբորատորիաների դիագնոստիկ հնարավորությունները։ Այսօրվա դրությամբ իմունաֆերմենտային անալիզն ու պոլիմերազ շղթայական ռեակցիան հիմնական գերճշգրիտ լաբորատոր մեթոդներն են, որոնք կարող են վաղ ախտորոշել զոոնոզ հիվանդությունները։ Երկուսն էլ շատ թանկ են, ուստի ոչ թե առօրյա կիրառություն ունեն, այլ օգտագործվում են հիմնականում ախտորոշման հաստատման կամ առանձին հիվանդությունների մոնիտորինգի համար։ Առավել հաճախ ախտորոշումը դրվում է կլինիկական եւ դիահերձական պատկերների հիման վրա, քանի որ դա առանձնապես ծախսատար չէ։ Կամ էլ դիմում են դիագնոստիկայի դասական մեթոդներին։ Իմունաֆերմենտային անալիզի ու պոլիմերազ շղթայական ռեակցիայի դեպքում փորձարկում են պաթոլոգիական նյութի մեկ կամ երկու նմուշ, իսկ մնացած բոլոր դեպքերն ինքնըստինքյան նույն ախտորոշումն են ստանում։ Դիագնոստիկայում նման պրակտիկան չի կարելի պատշաճ համարել, քանի որ կան կենդանիների բազմաթիվ վարակիչ հիվանդություններ, որոնք նման կլինիկական եւ դիահերձական պատկերներ ունեն, սակայն որոնք դիֆերենցիալ դիագնոստիկայի կարիք ունեն գերճշգրիտ մեթոդներով։

Գրիգոր Գրիգորյանի կարծիքով,  եթե անասնաբուժական ծառաայությունների տեխնիկական եւ վիրահատական հնարավորությունները անհրաժեշտ ձեւով չհագեցվեն, դրանք չեն կարող արդյունավետ համագործակցել առողջապահական համակարգի հետ, իսկ այդ դեպքում Հայաստանում «Միասնական առողջությունը» երբեք չի իրականացվի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել