• Latest news

5 հիմար առասպել կուսության մասին

24 սեպտեմբերի, 2017  21:34

Չնայած մենք 21-րդ դարում ենք ապրում, մարդիկ դեռ հավատում են կուսության եւ դրանից զրկվելու մասին առասպելներին։ Օրինակ՝ շատերը կարծում են, թե կուսաթաղանթը վնասվում է առաջին սեռական ակտի ժամանակ, որ դա անպայման ցավով եւ արնահոսությամբ է ուղեկցվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն ու Միննեսոտայի համալսարանի գիտնականները մեծածավալ հետազոտություն են անցկացրել աշխարհի տարբեր երկրների գինեկոլոգների ներկայացրած տվյալների հիման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Reproductive Health ամսագրում։ Եվ այսպես՝ ահա առասպելները, որոնք գինեկոլոգները հերքում են։

Կուսաթաղանթը ծածկում է հեշտոցի մուտքը եւ պատռվում է առաջին սեքսի ժամանակ

Իրականում ամեն բան այնքան էլ այդպես չէ։ Երբեմն այսպես կոչված կուսաթաղանթը՝ մարմնի փոքր մասը, մասամբ է ծածկում հեշտոցի մուտքը, իսկ երբեմն առհասարակ չի ծածկում։ Որոշ կանայք առհասարակ ծնվում են առանց կուսաթաղանթի։ Բայց եթե անգամ այն կա, պարտադիր չէ, որ այն պատռվի առաջին սեքսի ժամանակ։ Այն կարող է ուղղակի ճկվել, իսկ երբեմն էլ՝ մնալ անփոփոխ։

Առաջին սեքսի ժամանակ անպայման պետք է արյուն հոսի

Իրականում ոչ բոլորի մոտ է  առաջին սեքսից հետո արյուն գալիս։ Եթե կնոջ կուսաթաղանթը կոնկրետ տեսակի է, իսկ զուգընկերն էլ անփորձ է, կոպիտ, կնոջ մոտ կարող է արնահոսություն լինել։ Դա կարող է լինել նաեւ արտադրության պակասի պատճառով։ Հարցը հեշտ լուծվում է լուբրիկանտի միջոցով։

Ոմանք կարծում են, որ եթե առաջին սեքսի ժամանակ աղջկա մոտ արյուն չի հոսում, դա նշանակում է, որ նա վնասել է կուսաթաղանթը սպորտով զբաղվելու ժամանակ։ Որոշ դեպքերում, եթե թաղանթը ճկվող է, ֆիզիկական վարժություններից այն կարող է վնասվել, բայց դա շատ հազվադեպ է պատահում։ Առավել հավանական է, որ կուսաթաղանթը պարզապես այնպիսի կառուցվածք ունի, որ աղջիկն ու զուգընկերը պարզապես ոչինչ չեն զգացել։

Առաջին անգամ անպայման պետք է ցավոտ լինի

Առաջին սեքսը, ի հեճուկս տարածված կարծիքի, միշտ չէ ցավով ուղեկցվում։ Ավելին՝ ցավը հաճախ առաջանում է, եթե կինը բավականաչափ գրգռված չէ, իսկ զուգընկերն անզգույշ է։ Երբեմն թաղանթը պատռվելիս իրոք տհաճ զգացողություն է առաջանում, բայց դա պարտադիր պայման չէ։

Հեշտոցի արտաքին տեսքից կարելի է որոշել աղջիկը կույս է թե ոչ

ԱՀԿ մասնագետների գլխավոր եզրակացությունը հենց այս առասպելին է վերաբերում։ Կուսությունը որոշելու ավանդական մեթոդներն անօգուտ են։ Կուսաթաղանթը կարող է շատ տարաբեր ձեւեր ունենալ, կարող է առհասարակ բացակայել, ուստի անգամ հմուտ գինեկոլոգը միշտ չէ, որ կարող է վստահ ասել, թե աղջիկը կույս է, թե ոչ։ Եվ հաստատ դա չի կարող անել հարեւան «հյուղակի» իմասատուն կինը, հոգեւորոականը կամ մայրիկներն ու տատիկները։

Տարիքի հետ կուսաթաղանթը կոշտանում  է, ուստի ավելի լավ է՝ շուտ զրկվել դրանից

Իրականում ճիշտ հակառակը։ Հորմոնների ազդեցության տակ 25 տարեկանում կամ ավելի շուտ կուսաթաղանթը փոքրանում է, ձեւափոխվում եւ գրեթե սկսում է վերանալ՝ անկախ այն հանագամանքից, թե կինը սեքսով զբաղվում է, թե ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է