• Latest news

Ինտենսիվ 3-րոպեանոց մարզանքը կարող է փոխարինել կես ժամվա պարապմունքը մարզասրահում․ փորձագետ

27 սեպտեմբերի, 2017  21:32

Շատերը համարում են, որ որեւէ արդյունքի հասնելու համար պետք է օրական առնվազն մեկ ժամ մարզվել։ Սակայն ֆիթնեսի հարցերով փորձագետ Կուսալ Գունյուարդենան հավաստիացնում է, որ լավ մարզավիճակի մեջ մնալու համար բավական է կատարել ֆիզիկական վարժություններ շաբաթական 5 անգամ՝ օրական 3 րոպե։ Դրա շնորհիվ օրգանիզմը կընտելանա ու կսկսի սպասել մարզումներիբն։ Փորձագետների խոսքով՝ կարճ ժամանակում ինտենսիվության 85 տոկոսի ապահովումը թույլ է տալիս հասնել նույն արդյունքին, ինչ 30 րոպե ցածր ինտենսիվության վարժություններ կատարելը ։ Բարձր ինտենսիվության վարժությունների՝ օրինակ արագ վազքի կամ ցատկերի ժամանակ, սրտի կրճատումների հաճախականությունն ավելանում է ու տեղի է ունենում էնդորֆինների արտանետում։

Եթե մարդը համակցում է բարձր ինտենսիվության վարժությունները ցածր ու միջին ինտենսիվության վարժությունների հետ, ապա բարձր ինտենսիվության մարզումները կարելի է իրականացնել շաբաթական երկու անգամ։ Իսկ նրանք, ովքեր միայն բարձր ինտենսիվության կարճատեւ վարժություններ են կատարում, ավելի լավ է պարապեն շաբաթական հինգ անգամ, խորհուրդ է տալիս փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է