• Latest news

Հայաստանում անեսթեզիոլոգները հեշտությամբ են աշխատանք գտնում. մասնագետ

7 հոկտեմբերի, 2017  16:55

Դժվար է ասել՝ արդյոք Հայաստանում անեսթեզիոլոգների պակաս կա, սակայն փաստ է, որ օրդինատուրան ավարտած բոլոր անեստեզիոլոգները եւ ռեանիմատոլոգները հեշտությամբ են աշխատանք գտնում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապեւտների հայկական միություն նախագահ Արմեն Վարոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա նաեւ անեսթեզիոլոգների միգրացիայի խնդիրը. նույնիսկ նոր-նոր համալսարանն ավարտողները հեշտությամբ են աշխատանքի տեղավորվում Եվրոպայի երկրներում՝ նույնիսկ եթե ոչ որպես անեսթեզիոլոգ, ապա անեսթեզիոլոգի օգնական, եւ շատերին նման հեռանկարն ավելի գրավիչ է թվում, քան հայրենիքում աշխատելը:

Անեսթեզիոլոգները, ռեանիմատոլոգները, տոքսիկոլոգները եւ շտապ օգնության բժիշկներն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մասնակցում էին Երեւանում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է անեսթեզիոլոգիայում եւ ինտենսիվ թերապիայում նոր մոտեցումներին: Արմեն Վարոսյանը նշեց, որ 2 օր տեւող գիտաժողովում կներկայացվեն անեսթեզիոլոգիայի ոլորտում բժշկական նոր ուղեցույցները, որոնք արդեն գրեթե պատրաստ են եւ մոտ ապագայում կներդրվեն Հայաստանի կլինիկաներում:

Դրանից բացի, պրոֆեսոր Բրունո Մեգարբանը (Ֆրանսիա) կներկայացնի նոր հոգեմետ միջոցները եւ ծխով թունավորվելու ախտորոշման ու բուժման նոր մոտեցումները: Դոկտոր Ժան Միշել Էքերյանը (Ֆրանսիա) կպատմի ինտենսիվ թերապիայում նորագույն հակաբիոտիկների կիրառման եւ թոքերի արհեստական օդափոխության կիրառմամբ թոքաբորբի բուժման նոր մոտեցումների մասին: Դոկտոր Մարչին Սիչինսկին (Մեծ Բրիտանիա) իր հերթին կպատմի ռոբոտացված վիրաբուժության մեջ նարկոզի մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել