• Latest news

Արյան փոխներարկումը կնոջից տղամարդուն մահացու վտանգավո՞ր է

18 հոկտեմբերի, 2017  18:20

Արյան փոխներարկումը հղի կնոջից տղամարդուն կարող է մահացու լինել վերջինիս համար, հավաստիացնում են հոլանդացի բժիշկները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

«Տղամարդիկ, որոնց ներարկել են հղի կանանց արյուն, մահացության ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել, քան նրանք, ում ներարկել են ուրիշ տղամարդկանց՝ կամ ոչ հղի կանանց արյուն»,- ասվում է հրապարակման մեջ։

Գիտնականների եզրակացության հիմքում այն հետազոտությունն է, որը իրականացվել է 2005-2015 թթ։ Դրան մասնակցել է ավելի քան 30 հազար հիվանդ։

Մասնագետների կարծիքով՝ հակամարմինները, որոնք արտադրվում են հղիության ընթացքում պտղի պաշտպանության համար, տղամարդկանց մոտ առաջացնում են ցավագին ռեակցիա, այն է՝ սուր շնչառական  դիսթրես-համախտանիշ։ Այդ համախտանիշը թոքերի վտանգավոր բորբոքային ախտահարում է, որը հաճախ է մահվան հանգեցնում։ Սուր շնչառական դիսթրես- համախտանիշի դեպքում ստիպված են լինում  թոքերի օդափոխանակությունը արհեստական միջոցներով՝ սարքավորումների օգնությամբ իրականացնել։

Ընդ որում մասնագետները շեշտում են լրացուցիչ հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է