• Latest news

Կորեական ընկերությունը մտադիր է դեղերի եւ պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում

19 հոկտեմբերի, 2017  18:16

Աշխարհի տարբեր երկրներում ներկայացված բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի եւ պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Այս մասին ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգը եւ հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության տնօրեն Կորյուն Կարապետյանը հայտնել են առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ։

Նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։

Ողջունելով հյուրերին` Լեւոն Ալթունյանն ընդգծել է, որ նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի ծրագրի իրականացմանն աջակցելու համար։  Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համամր։

Լեւոն Ալթունյանն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման տեխնիկական եւ կազմակերպական մի շարք հարցեր։

Նշենք, որ բիոտեխնոլոգիական դեղերը քիմիական բաղադրություն չունեն։ Դրանք պատրաստվում են մարդու օրգանիզմի կենսանյութերով, կիրառվում են ուռուցքաբանական եւ մի շարք այլ հիվանդությունների, ինչպես նաեւ փոխպատվաստումների դեպքերում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը եւ նախարարի խորհրդական Արա Պետրոսյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է