• Latest news

Հայաստանում պսորիազի մասին տարածված 3 առասպել

5 նոյեմբերի, 2017  11:56

Պսորիազը քրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում մաշկն ու զգալիորեն վատացնում կյանքի որակը։ Պսորիազի զարգացման պատճառներն ու մեխանիզմները գիտությանը դեռ մինչեւ վերջ հայտնի չեն։ Ժողովրդի մեջ տարածված են բազմաթիվ առասպելներ այդ հիվանդության մասին, որոնց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում։

Մաշկաբանության ու սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանն ու մաշկաբան Գեւորգ Շաքարյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են պսորիազի մասին Հայաստանում լայնորեն տարածված մի քանի առասպելների մասին ։

Առասպել 1․ Պսորիազը կարելի է բուժել

Համացանցն ու հեռուստաեթերն այսօր հեղեղված են բազմաթիվ գովազդներով պսորիազի բուժման «100 տոկոսանոց արդյունավետ» մեթոդների մասին՝ այդ գովազդների հեղինակները երաշխավորում են արագ ու լիարժեք ապաքինում, ու շատերն իրոք հավատում են այդ գովազդներին։

Հաճախ պսորիազով տառապող մարդկանց առաջարկում են մեկնել իսրայելական լողափեր, որտեղ ջուրն ու ցեխը իբրեւ կարող է բուժել պսորիազից։ Ավաղ, մոլորակի վրա չկան այնպիսի ծովեր, օվկիանոսներ, որոնց ջրերը կարող են նման հրաշագործ հատկություններ ունենալ ու բուժել պսորիազը, նշում են մասնագետները։ Չկան նաեւ հրաշագործ քսուքներ, որոնց գործածումից մաշկը մեկընդմիշտ կազատվի պսորիազի վահանիկներից։

Մասնագետների խոսքով՝ պսորիազը դեռ անբուժելի հիվանդություն է մնում։ Սակայն գրագետ բուժման միջոցով այն կարելի է վերահսկողության տակ պահել, որպեսզի անհանգստություն չպատճառի հիվանդին ու չազդի նրա կյանքի որակի վրա ։

Առասպել 2․ Պսորիազը վարակիչ է

Շատերը վախենում են շփվել պսորիազով հիվանդների հետ՝ կարծելով, թե նրանցից կարելի է վարակվել։ Դա, մասնագետների խոսքով, ընդամենը առասպել է, իրականում պսորիազը վարակիչ չէ։ Պետք չէ վախենալ հիվանդին, կամ նույնիսկ նրա մաշկի վրայի ախտահարված մասերին դիպչելուց։

Առասպել 3․ Պսորիազը միշտ փոխանցվում է ժառանգաբար

Եւս մեկ տարածված առասպել վերաբերում է պսորիազի ժառանգաբար փոխանցվելուն՝ շատերը կարծում են, որ եթե ծնողներից մեկի մոտ կա պսորիազ, երեխայի մոտ նույնպես կլինի ։ Իրականում պսորիազը ժառանգական հիվանդություն չի համարվում, ավելին՝ դրա առաջացման պատճառներն առայսօր հայտնի չեն։ Բայց եթե ծնողներից մեկի մոտ կա այդ հիվանդությունը, երեխաների մոտ դրա առաջացման հավանականությունը բարձրանում է՝ եթե երեխայի ծնողներից մեկի մոտ կա պսորիազ, երեխայի մոտ այն կլինի 25 տոկոսի հավանականությամբ, իսկ եթե հիվանդությունը կա երկու ծնողների մոտ, ապա երեխայի մոտ այն կհայտնվի 60 տոկոսի հավանականությամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել