• Latest news

Սաստիկ խռմփացնող մարդիկ ավելի հաճախ են բախվում Ալցհեյմերի հիվանդությանը

14 նոյեմբերի, 2017  17:31

Քնի ապնոե ունեցող մարդիկ Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի խմբում են, պնդում են New York University–ի գիտնականները։

Հետազոտություները ցույց են տվել, որ սաստիկ խռմփացնող եւ պարբերաբար շնչառական դադարներով քնող մարդկանց մոտ նկատվել է ուղեղում թունավոր բետա–ամիլոիդ սպիտակուցի կուտակում (Ալցհեյմերի հիվանդության մարկեր)։

Գիտնականները քնի ապնոեի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապը ցուցադրել են 55-90 տարեկան արտաքինից առողջ թվացող 208 մարդկանց օրինակով։ Կամավորների մոտ գնահատել են ոսկրածուծի հեղուկում ամիլոիդ սպիտակուցի մակարդակը։ Ավելի քան 50 տոկոսի մոտ քնի ապնոե է հայտնաբերվել։ Պարզվում է, որ որքան ծանր է քնի ապնոեն, այնքան շատ թունավոր կուտակումներ են եղել ուղեղում։ Բացի այդ, կուտակումների ծավալներն ապնոեի առկայության դեպքում ժամանակի հետ աճել են։

Կուտակումները ձեւավորվում են քնի ապնոե ունեցող մարդկանց մոտ ծանր շնչառության պատճառով։ Բարեբախտաբար, խռմփոցի դեմ պայքարող եւ թթվածնի հոսքն ուղեղին արագացնող միջոցները (հատուկ դիմակներ) կարող են կանխել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։

Ի դեպ, քնի ապնոեն նաեւ նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, սրտային անբավարարության զարգացմանը, շաքարախտի առաջացմանն ու բերում է սրտային նոպաների, այդ պատճառով մասնագետները կարծում են, որ այդ խնդիրը չի կարելի անուշադրության մատնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել