Բժիշկը Երեւանում արտառոց վիրահատություն է կատարել՝ պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան (ֆոտո)

4 դեկտեմբերի, 2017  10:55

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի պրոֆեսոր Արա Դրամփյանն արտառոց վիրահատություն է կատարել՝ հեռացնելով կնոջ արգանդի հսկայական միոման` առանց արգանդը հեռացնելու։ Այս կերպ նա պահպանել է դեռեւս զավակ չունեցող կնոջ վերարտադրողական ֆունկցիան։

Մինչ Արա Դրամփյանին դիմելը՝ կինը շատ բժիշկների մոտ է եղել, եւ բոլորը միաձայն պնդել են, որ բուժման միակ մեթոդն արգանդի հեռացումն է: Կնոջ արգանդի միոման չափերով մոտավորապես համապատասխանում էր 8 ամսական հղիության։

Բժիշկ Արա Դրամփյանը որոշել է ռիսկի դիմել, թեպետ գիտակցում էր, որ սպասվում է արտառոց եւ ծայրահեղ բարդ վիրահատություն, որը կարող է ուղեկցվել կյանքին սպառնացող արյան կորստով եւ ինֆեկցիոն բարդություններով: Հսկա չափսերի հասնող միոման պահանջում էր ոչ ավանդական մոտեցում:

Արյան կորուստը նվազեցնելու նպատակով (մինչեւ միոմայի հեռացնելը) կապվել են խոշոր անոթները (aa.iliaca interna-ները), ինչից հետո միայն հեռացվել է հսկայական միոմատոզ հանգույցը (3 կգ քաշով):

Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանն ընթացել են հարթ, հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 4-րդ օրը:

Պետք է նշել, որ խոշոր անոթների կապում սովորաբար կատարվում է հետծննդյան արյունահոսությունների ժամանակ անոթային վիրաբույժների կողմից, բայց Արա Դրամփյանի փորձը եւ հմտությունը թույլ տվեցին կատարել նաեւ այդ միջամտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր աղջկան գարդասիլով կպատվաստե՞ք
Այո
Ոչ
Դեռ չեմ որոշել