• Latest news

Ո՞ր մթերքները պետք է պահել սառնարանում

4 դեկտեմբերի, 2017  16:48

Հացը, կարտոֆիլը, ելակը, ազնվամորին, հապալասը, սեխը, սոխը, պոմիդորը, բանանը եւ ավոկադոն խորհուրդ չի տրվում պահել սառնարանում։ Այս մասին ասվում է WRAP հասարակական կազմակերպության մթերքների պահման եւ սառեցման հարցով նոր հանձնարարականում։

Կազմակերպության փորձագետների կարծիքով այս մթերքները սառնարանում պահելը վատ է անդրադառնում  դրանց համային հատկանիշների վրա եւ որոշ դեպքերում նույնիսկ հանգեցնում դրանցում անցանկալի գործընթացների: Նույնիսկ  հատապտուղները մասնագետները խորհուրդ են տալիս պահել սենյակային ջերմաստիճանում՝ մինչեւ դրանցից վատ հոտ գալը։

Մասնագետները հիշեցնում են նաեւ, որ սառնարանի ստորին դարակները նախատեսված են այնպիսի մթերքների համար, որոնք պահանջում են առավելագույն սառեցում, օրինակ` միսը, իսկ վերին դարակներում պետք է պահել աղցան, մրգեր եւ բանջարեղեն:

Մասնագետները խորհուրդ են տալիս սառնարանում պահել խնձոր, նարինջ, արքայախնձորի կտորներ: Սառցախցիկում, նրանց խոսքով, կարելի է պահել բանան եւ ավոկադո, որոնք կարող են օգտագործվել տնային թխվածքների, թեթեւ աղանդերների պատրաստման համար։

Հետազոտողների  հավաստմամաբ՝  սառնարանում ջերմաստիճանը պետք է լինի -5 ° C կամ ավելի ցածր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել