• Latest news

Էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է վիժմա՞ն հանգեցնել

16 դեկտեմբերի, 2017  19:18

Մարդու առողջության վրա էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը մինչեւ հիմա թերագնահատվում էր, պնդում են Kaiser Permanente (Քալիֆորնիա) բժշկական կենտրոնի հետազոտական ստորաբաժանման մասնագետները: Նրանց կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրամագնիսական դաշտերը, որոնք ստեղծում են որոշ կենսաղային սարքեր, էլեկտրահաղորդման գծերը եւ տրանսպորտը, մեծացնում են հղիների մոտ ինքնաբերական վիժման հավանականությունը:

Էլեկտրամագնիսական դաշտերի պոտենցիալ վտանգավորության հարցը բժշկական հանրույթի շրջանում վաղուց է քննարկվում: Սակայն նշված կենտրոնից բժշկական գիտությունների դոկտոր եւ վերարտադրողական համաճարակաբան Դե Կուն Լին կարծում է, որ այս վտանգները մինչեւ հիմա լուրջ չեն ընկալվել եւ մանրամասն չեն հետազոտվել:

Նոր հետազոտության ընթացքում, որը ֆինանսավորել է National Institute of Environmental Health-ը, գիտնականները 18 տարեկանից մեծ 913 հղի կանանց խնդրել են 24 ժամ կրել ոչ մեծ սարք (խաղաթղթի կապուկից մի փոքր մեծ), որը չափում է մագնիսական դաշտը եւ ստացած տվյալները պահպանում: Մասնակիցները հարցաշար են լրացրել, որում պատմել են օրվա ընթացքում իրենց սովորական զբաղմունքների մասին, նշել են էլեկտրամագնիսական դաշտի հնարավոր գործոնները:

Փորձի բոլոր մասնակիցների տվյալները խմբերի են բաժանել՝ կախված էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության աստիճանից, որին նրանք ենթարկվել են: Ներգործության ամենացածր աստիճանով կանանց շրջանում վիժում է տեղի ունեցել մասնակիցների 10,4 տոկոսի մոտ, իսկ ամենաբարձր ցուցանիշով խմբում՝ կանանց 24,2 տոկոսի մոտ: Ըստ որում՝ վիժման միջին հաճախականությունը, տեղական վիճակագրության համաձայն, կազմել է 10-ից մինչեւ 15 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել