5 հետաքրքիր փաստ պսորիազի մասին

4 հունվարի, 2018  17:38

Պսորիազը քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ազդում է մարդու մաշկի վրա: Այս հիվանդությամբ տառապում է աշխարհի բնակչության մոտ 4 տոկոսը: Հայաստանում այս ախտորոշմամբ հիվանդների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ տարեկան մոտ 600-700 մարդ ստանում է ստացիոնար բուժում:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ձեր ուշադրությունը հրավիրում է մի քանի հետաքրքիր փաստերի վրա:

Պսորիազի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ

Թեեւ պսորիազը գիտությանը հայտնի է արդեն երկար տարիներ, այդ հիվանդության առաջացման պատճառը եւ մեխանիզմները մինչեւ վերջ հայտնի չեն: Մասնագետների մեծամասնությունը կարծում է, որ սա աուտոիմունային հիվանդություն է: Այնուամենայնիվ, այդ հիվանդության վիրուսի առաջացման մասին տեսություններ կան նաեւ: Բացի այդ, քանի որ պսորիազն հաճախ ուղեկցվում սնկային եւ ստաֆիլոկոկկային վարակների, հատկապես կանդիդոզի հետ, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ վարակներ բերում են պսորիազի զարգացման, բայց գիտնականների մի խումբ էլ գտնում է, որ այդ վարակները հիվանդության հետեւանքն են, եւ ոչ թե դրա պատճառը:

Պսորիազը չի բուժվում

Պսորիազի բուժման հրաշալի միջոցների մասին գովազդներ այսօր կարելի է տեսնել ոչ միայն համացանցում, այլ նաեւ հեռուստատեսությամբ, սակայն իրականում այս հիվանդությունը չի բուժվում։Ժամանակակից բժշկությունը կարող է միայն պահել հիվանդությունը վերահսկողության տակ։ Բազմաթիվ կլինիկական փորձերի ժամանակ իրենց արդյունավետությունը ապացուցված դեղամիջոցներով հիվանդների մեծամասնությունը կարողանում է հասնել երկարատեւ ռեմիսիայի, որի ընթացքում հիվանդությունը չի հայտնվում եւ անհանգստություն չի պատճառում:

Սակայն, փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ հետագայում, երբ գիտությունը հասկանա պսորիազի պատճառները, հնարավոր կլինի գտնել այնպիսի դեղամիջոց, որը մշտապես կազատի մարդկանց այս հիվանդությունից:

Պսորիազը ավելի վտանգավոր է, քան թվում է

Ի տարբերություն շաքարախտի կամ քաղցկեղի՝ պսորիազը հանրության համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ պսորիազը չի համարվում առողջության համար վտանգավոր հիվանդություն։ Սակայն, ըստ էության, պսորիազը լոկ կոսմետիկ թերություն չէ մաշկի վրա, դա լուրջ հիվանդություն է, որը որոշ դեպքերում նույնիսկ կարող է հանգեցնել հաշմանդամության:

Բացի այդ, մարդիկ, ովքեր տառապում են պսորիազի ծանր ձեւերով ավելի շուտ են մահանում, քան նրանք, ովքեր չունեն պսորիազ։ Համարվում է նաեւ, որ պսորիազի առկայությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2 տիպի դիաբետիեւ քաղցկեղի որոշ ձեւերի զարգացման ռիսկերը, իսկ թե ինչու՝ հայտնի չէ։

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ հաճախ են հիվանդանում պսորիազով

Ավելորդ քաշ եւ շաքարախտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում պսորիազի հետ, քան իրենց հասակակիցները նորմալ քաշով եւ առանց շաքարախտի: Ճիշտ է, քաշի եւ պսորիազի միջեւ կապի մեխանիզմը մինչեւ վերջ հասկանալի չէ: Հնարավոր է, որ այստեղ մի քանի գործոններ կան, այդ թվում` գենետիկա, կենսակերպ, ոգելից խմիչք եւ ծխախոտ:

Համարվում է նաեւ, որ ավելորդ քաշը խթանում է հիվանդության ընթացքը, իսկ քաշի կորուստը, ընդհակառակը, օգնում է հաղթահարել հիվանդության ախտանիշները:

Պսորիազը վարակիչ չէ

Շատերը վախենում են շփվել պսորիազով տառապող մարդկանց հետ եւ շփվել նրանց հետ: Իրականում պսորիազը վարակիչ չէ՝ հնարավոր չէ վարակվել հիվանդին դիպչելու կամ նույնիսկ նրա մաշկի վրա այտուցված մասին կպնելու միջոցով: Ավելին, ժառանգականորեն պսորիազը չի փոխանցվում, թեեւ համարվում է, որ եթե մեկ կամ երկու ծնողն էլ ունեն պսորիազ, ապա այդ հիվանդության զարգացման ռիսկը երեխայի մոտ եւս աճում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ