• Latest news

Զուգընկերոջ հոտը կանանց մոտ սթրեսի մակարդակը նվազեցնում է

5 հունվարի, 2018  15:46

Զուգընկերոջ հոտը կարող է կանանց մոտ սթրեսի մակարդակը նվազեցնել, պնդում են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները:

Հետազոտությանը 96 զույգ է մասնակցել: Տղամարդկանց մաքուր շապիկ են տվել, որը պետք է 24 ժամ նրանց հագին մնար: Նրանց արգելել են օգտվել դեզադորից եւ բուրավետ կենցաղային քիմիայից, նաեւ պարտադրել են հրաժարվել ծխելուց եւ հոտավետ սնունդից: 24 ժամը լրանալուց հետո շապիկները սառեցվել են հոտը լավագույնս պահպանելու համար:

Փորձին մասնակցող կանանց խնդրել են հոտոտել մարզաշապիկները, որոնք հագել էին կա՛մ ամծանոթները, կա՛մ տղամարդիկ, որոնց հետ նրանք հարաբերություններ ունեն:

Դրանից հետո կանայք սթրես թեստ են անցել, որը ներառում էր աշխատանքի ընդունվելու հարցազրույցի նմանակում եւ մաթեմատիկական խնդիրներ: Դրանից բացի, կանայք պատասխանել են իրենց տրամադրությանը վերաբերող հարցերի եւ թքի անալիզ են հանձնել կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը չափելու համար:

Ստացված տվյալների անալիզի ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ փորձարկվողները, որոնք հոտոտել են իրենց զուգընկերների շապիկները, իրենց պակաս լարված են զգացել, նրանց մոտ գրանցվել է կորտիզոլի ավելի ցածր մակարդակ: Միեւնույն ժամանակ, նրանք, ում բաժին էր ընկել անծանոթ մարդու շապիկը, ավելի մեծ սթրես են ապրել:

Հեղինակների ենթադրությամբ՝ համանման օրինաչափությունների վրա ազդում են էվոլյուցիոն գործոնները: «Պատանի տարիքից մարդիկ անծանոթներից զգուշանում են, հատկապես արական սեռի: Հավանաբար օտար տղամարդկանց հոտը օրգանիզմի «խփի՛ր կամ փախի՛ր» ռեակցիան է առաջացնում, որը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը: Սա կարող է տեղի ունենալ ենթագիտակցորեն»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մարլիզ Հոֆերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել