• Latest news

Բրազիլացի 14-ամյա դեռահասը աշխարհում 5-րդ մարդն է, որը կատաղությունից բուժվել է

12 հունվարի, 2018  16:48

Բրազիլիայից 14-ամյա Մատեուշ դոշ Սանտոշ դա Սիլվան, նրա 17-ամյա եղբայր Լուկաշը եւ 10-ամյա քույր Միրիան չղջիկներից կատաղության վիրուսով էին վարակվել: Լուկաշը եւ Միրիան մահացել էին մեկ շաբաթ անց, Մատեուշը ողջ է մնացել:
Բրազիլիայի առողջապահության ոլորտի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ դեռահասը դարձել է աշխարհում 5-րդ մարդը, որը չղջիկներից կատաղության վիրուսով վարակվելուց հետո ողջ է մնացել, հայտնում է Daily Mail-ը:

Նա առողջացել է նորարարական բուժման շնորհիվ, որի ընթացքում նրան արհեստական կոմայի մեջ են դրել, որ նա կարողանա բավական երկար ողջ մնալ հակամարմինների իմունային համակարգի մշակման համար, որոնք պայքարում են վիրուսի դեմ:

Բրազիլիայում սա կատաղությունից բուժվելու երկրորդ դեպքն է, առաջինը եղել է 2009 թվականին:

Տղայի հայրը Մատեուշի փրկությունը հրաշք է համարում:  

Կատաղությունը շատ հազվադեպ, բայց ծանր ինֆեկցիա է համարվում, որը գրեթե միշտ մահվամբ է ավարտվում: Վիրուսն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը:

Մատեուշը 40 օր անցկացրել է հատուկ հսկողության ներքո, նրա բժշկի խոսքով՝ տղային հաջողվել է փրկել վաղ ախտորոշման եւ հոսպիտալացման շնորհիվ: Ցավոք, Մատեուշի եղբորն ու քրոջը չի հաջողվել փրկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել