• Latest news

Արհեստական ինտելեկտը մալարիայի դեմ դեղ է գտել ատամի մածուկում

19 հունվարի, 2018  10:35

Արհեստական ինտելեկտի համակարգը եւ դրան միացած ռոբոտը առաջին լուրջ հայտնագործությունն են կատարել՝ սովորական ատամի մածուկից մալարիայի դեմ նոր դեղ են գտել: Այս մասին նշված է Scientific Reports-ում հրապարակված հոդվածում:

«Մեր «գործընկեր» Եվա ռոբոտը բացահայտել է, թե տրիկլոզանն ինչպես է ճնշում մալարիայի պլազմոդիումի զարգացմանը: Սա մեզ հույս է տալիս, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նոր դեղեր ստեղծել, որոնք կկարողանան պայքարել արդեն գոյություն ունեցող դեղերի ազդեցության նկատմամբ կայուն մալարիայի դեմ: Մենք գիտենք, որ տրիկլոզանը մարդու համար վտանգավոր չէ, եւ որ մակաբույծի վրա ազդում է 2 տարբեր ճանապարհով, ինչը պլազմոդիումին խանգարում է տրիկլոզանի ազդեցության համար արագ անխոցելի դառնալ»,- ասել է Կամպինաս համալսարանից (Բրազիլիա) Էլիզաբեթ Բիլսլենդը:

Ինչպես պարզաբանում են կենսաբանները, տրիկլոզանը ճնշում է բակտերիաների բազմացումը՝ խանգարելով դրանց առանցքային ֆերմենտներից մեկի աշխատանքին, որը պատասխանատու է մանրէների բջջապատերի նորմալ աշխատանքին անհրաժեշտ ճարպային մոլեկուլների հավաքման համար:

Ավելի քան 10 տարի առաջ գիտնականները հայտնաբերել էին, որ մի քանի դեպքերում տրիկլոզանը կարող է սպանել նաեւ մալարիայի հարուցիչներին, սակայն դրա գործողության մեխանիզմը գաղտնիք էր մնում: Տրիկլոզանի կառուցվածքը փոխելու եւ դրա ակտիվությունը մեծացնելու բոլոր փորձերը տապալվում էին. այս նյութի նոր տարբերակները մալարիայի դեմ օրիգինալից ոչնչով ավելի լավ չէին պայքարում կամ նույնիսկ ավելի վատ էին պայքարում, ինչը կենսաբաններին ստիպել էր այս գաղափարից հրաժարվել:

Հակաբիոտիկի անսովոր վարքի առեղծվածը կարող է լուծվել «Եվա»-ի` փորձարկումների ավտոմատացված համակարգի միջոցով, որի աշխատանքը վերահսկվում է արհեստական ինտելեկտի կողմից: Նա օգնել է գիտնականներին ստեղծել խմորիչի մի քանի հազար նոր շտամներ, որոնց ԴՆԹ-ում ներդրվել է կենսական նշանակություն ունեցող պլազմոդիումի գեներից մեկը, եւ ստուգել, թե ինչպես է այս ընթացակարգն ազդում սնկերի գոյատեւման հավանականության վրա տրիկլոզանի հետ շփման պարագայում:

Պարզվել է, որ տրիկլոզանը ճնշել է մալարիայի զարգացումը`խանգարելով միանգամայն այլ ֆերմենտի՝ DHFR-ի աշխատանքին, որը պատասխանատու է որոշ ամինաթթուների մոլեկուլների հավաքման եւ ԴՆԹ-ի ապագա «աղյուսների» մասերի ձևավորման համար: Այս ֆերմենտի վրա գործում են մալարիայի դեմ մի քանի այլ, արդեն հայտնի դեղամիջոցներ, սակայն տրիկլոզանը, ի տարբերություն նրանց, գրեթե չի փոխազդում DHFR-ի մարդկային տարբերակի հետ եւ չի ունենում լուրջ կողմնակի ազդեցություններ:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը թույլ կտա մալարիայի դեմ պայքարի նոր դեղամիջոցներ ստեղծել Աֆրիկայում եւ Ասիայի երկրներում, որտեղ վերջին տարիներին պլազմոդիումի նոր շտամներ են սկսվել տարածվել, որոնք գրեթե ամբողջությամբ անխոցելի են այս հիվանդության դեմ 20-րդ դարի սկզբներին եւ կեսերին ստեղծված դասական դեղամիջոցների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել