• Latest news

Ճապոնուհին դատի է տվել կառավարությանը՝ հարկադիր ստերջացման համար

31 հունվարի, 2018  21:02

Ճապոնիայի բնակչուհին դատի է տվել երկրի իշխանություններին՝ դեռահասության տարիքում իրեն հարկադիր ստերջացման ենթարկելու համար, հայտնում է The Japan Times-ը։

Տուժածը կառավարությունից պահանջել է 11 մլն իենի, այսինքն 101 հազար դոլարի փոխհատուցում։ Ըստ մեղադրանքի՝ 15 տարեկանում աղջկան առանց համաձայնության ստերջացրել են «ժառանգական թուլամտություն» ախտորոշման պատճառով։ Դրանից հետո նա տառապել է փորի հատվածում ցավերից։ Բացի դրանից նա ստիպված է եղել հրաժարվել ամուսնության առաջարկներից, քանի որ չէր կարող երեխա ունենալ։

Նա չգիտեր իր առողջական խնդիրների պատճառի մասին, քանի դեռ իր ազգականուհու օգնությամբ չի հայտնաբերել բժշկական փաստաթղթերը ։ Այդ ժամանակ աղջիկն իմացել է, որ մտավոր հետամնացություն իր մոտ սկսել էր զարգանալ մանկության տարիներին՝ գայլի երախի հեռացման վիրահատությունից հետո։

Ճապոնիայի կառավարությունն առայսօր պաշտոնական ներողություն չի խնդրել եվգենիկայի մասին օրենքի զոհերին, որը երկրում գործել է 1948-1996 թթ․։Ըստ այդ օրենքի՝ վիրահատական ստերջացումը թույլատրվում էր, եթե կինը, նրա ամուսինը կամ ընտանիքի անդամը՝ մինչեւ չորրորդ աստիճանի ազգակցական կապերի շրջանակում, որեւէ լուրջ գենետիկ շեղում ունեին։ Վիրահատությունը հաճախ իրականացվում էր առանց հիվանդի համաձայնության։

Եվգենիկայի մասին օրենքից տուժել էր ավելի քան 25 հազար ճապոնացի, ընդ որում նրանցից 16 հազարին հարկադրաբար են ստերջացրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել