• Latest news

Ձկան յուղն ու արեւածաղկի ձեթը այնքա՞ն էլ անվնաս չեն

1 փետրվարի, 2018  18:40

Արեւածաղկի ձեթի կամ ձկան յուղի երկարաժամկետ գործածումը կարող է հանգեցնել լյարդի բորբոքային գործընթացների, պարզել է գիտնականների միջազգային խումբը՝ Գրանադայի իսպանական համալսարանի ղեկավարությամբ։

Հետազոտողները փորձի ընթացքում հանգել են այն եզրակացության, որ արեւածաղկի ձեթը, նաեւ ձկան յուղը ունակ են հանգեցնել ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի զարգացմանը։ Ի տարբերություն ձիթապտղի ձեթի՝ վերոնշյալ մթերքներն ունակ են առաջացնել լյարդի ֆիբրոզ, ուլտրակառուցվածքային փոփոխություններ։ Դրանից բացի ձկան յուղը փորձին մասնակցած առնետների մոտ արագացրել է օքսիդատիվ պրոցեսները, որոնք սովորաբար սկսվում են տարեց տարիքում, նաեւ փոխել է տելոմերների հարաբերական երկարությունը՝ քրոմոսոմների ծայրերի, որոնց կարճացումը կարող է հանգեցնել բջիջների ծերացմանը, իսկ երկարացումը կարող է քաղցկեղ առաջացնել։ Այս մասին հայտնում է MedicalXpress ամսագիրը։

Ձկան յուղը, որը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով ու D վիտամինով, համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը։ Մասնագետների կարծիքով, այն կանխում է սրտի հիվանդությունները, օգնում է պահպանել ուղեղի առողջ ֆունկցիան ու պաշտպանում է բորբոքային հիվանդություններից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել