• Latest news

10 րոպե արագ քայլքը կարող է ավելի արդյունավետ լինել 10 հազար քայլ» ծրագրից

12 փետրվարի, 2018  10:49

Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց հեռախոսների մեջ հավելվածներ տեղադրում, որոնք հաշվում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից ավելին անցնել: Որտեղի՞ց է հայտնվել այս 10 հազար քայլը եւ կօգնի՞ արդյոք առողջությունը մինչեւ ծերանալը պահպանել:

10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնվել: 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսվել է Manpo-Kei սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մեկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Յոսիրո Հատանոն: Բժիշկ Հատանոն անկեղծորեն մտահոգված էր, որ իր հայրենակիցներն ամերիկացիներից շատ արագ ընդօրինակել են վնասակար սովորությունները եւ պակաս շարժունակ կենսակերպը:

Այդ ժամանակ բժիշկ Հատանոն որոշել է, որ եթե կարողանա իր հայրենակիցներին համոզել ավելի շատ շարժվել եւ օրվա ընթացքում անցած քայլերի թիվը սովորական 4 հազարից մեծացնել  մինչեւ 10 հազար, ամեն օր լրացուցիչ մոտ 500 կիլոկալորիա կայրեն, ինչը կօգնի առողջ քաշ պահպանել: Այսպես նա սկսել է գովազդել քայլերը հաշվող իր սարքը, եւ այն չտեսնված հաջողություն է ունեցել ոչ միայն Ճապոնիայում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Վերջերս University of Sheffield-ի գիտնականները որոշել են ստուգել «10 հազար քայլ» ծրագրի արդյունավետությունը եւ այն համեմատել ֆիզիկական ակտիվության այլ ծրագրի՝ Active 10-ի հետ, որի համաձայն անհրաժեշտ է օրվա ընթացքում 3 անգամ 10 րոպեից ոչ պակաս արագ քայլել, որի ընթացքում պետք չէ քայլերը հաշվել:

Գիտնականները կամավորներին 2 խմբի են բաժանել՝ առաջինում կամավորները պետք է  օրական 10 հազար քայլ կատարեին, երկրորդում՝ Active 10 ծրագրի համապատասխան 3 զբոսանք:

Փորձի առաջին խմբի մասնակիցները անցել են մոտ 8 կմ, իսկ երկրորդ խմբի կամավորները օրական՝ մոտ 2,5 կմ (գրեթե 3 հազար քայլ): Ըստ Active 10 ծրագրի՝ քայլքի տեմպը այսպես են որոշել՝ անհրաժեշտ էր այնպես քայլել, որ հնարավոր լիներ զրուցել, բայց հնարավոր չլիներ քայլելիս երգել:

Պարզվել է, որ օրական 10 հազար քայլ կարողացել են անցնել կամավորներից միայն երկուսը, սակայն նրանք էլ որոշ ջանքեր են գործադրել նորման կատարելու համար: Իսկ երկրորդ խմբի մասնակիցներն աշխատանքային օրվա ընթացքում համատեղ 10-րոպեանոց կարճ առույգ զբոսանքներ են կատարել: Նրանց խոսքով՝ շատ հեշտ հանձնարարությունը էր եւ իրենցից բացարձակապես ոչ մի ջանք չէր պահանջում:

Հաղորդիչների ցուցանիշները, որոնք կամավորները կրել են փորձի ժամանակ, հետաքրքիր արդյունք են ցուցադրել՝ Active 10 խմբում ֆիզիկական բարձր եւ չափավոր ծանրաբեռնվածության ընդհանուր ծավալը 30 տոկոսով մեծ է եղել, քան «10 հազար քայլ» խմբում:  Փորձի Active 10 խմբի մասնակիցներն ընդհանուր առմամբ ավելի քիչ են շարժվել, քան «10 հազար քայլ» խմբի կամավորները, փոխարենը՝ նրանց մոտ զարկերակն ավելի է արագացել, եւ նրանք իրական ծանրաբեռնվածություն են զգացել:

Նախորդ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ զարկերակի արագացմանը բերող վարժությունները նվազեցնում են դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Այս պատճառով օրական 3 ակտիվ զբոսանքները ոչ միայն ավելի են համապատասխանում մեր ապրելակերպին, քան 10 հազար հանգիստ տեմպով քայլը, այլեւ առողջության համար ավելի օգտակար են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել