• Latest news

Գիտնականներն առաջին անգամ միզարտադրության ունակությամբ երիկամներ են ստեղծել

13 փետրվարի, 2018  11:52

Աշխարհում առաջին անգամ գիտնականներին հաջողվել է կենդանի օրգանիզմում կառուցվածքներ ստեղծել, որոնք նման են մարդու երիկամներին եւ կարող են մեզ արտադրել: Սա կարելի է համարել բժշկական նշանակալի առաջընթաց, քանի որ այս հայտնագործությունը կարող է երիկամների հիվանդությոնների բուժումը հասցնել միանգամայն նոր մակարդակի:

Ինչպես հայտնում է Stem Cell Reports գիտական ամսագիրը, երիկամների համար կարեւոր տարր երիկամային կծիկները գեներացվել են մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Այս բջիջներն աճեցվել են լաբորատորիայում սնուցող միջավայրի օգտագործմամբ, որը հարուստ էր երիկամների զարգացմանը նպաստող մոլեկուլներով: Կծիկները միացրել են գելանման նյութով, որը կատարել է միացնող հյուսվածքի դեր: Այնուհետեւ ստացած տարրը դրել են փորձամկների մաշկի տակ:

Երեք ամսից պարզվել է, որ կրծողների մաշկի տակ նեֆրոններ են ձեւավորվել՝ երիկամների կառուցվածքային-ֆունկցիոնալ միավորներ: Նոր կառուցվածքները կազմված էին այնպիսի տարրերից, որոնք մարդու երիկամների համար առանցքային են, ներառյալ պրոքսիմալ ուղիները, դիստալ ուղիները, Բոումենի պարկուճը եւ Գենլեի հանգույցը:

Ավելին՝ մկների մոտ մազանոթներ են առաջացել, որոնք նոր կառուցվածքներն են սնուցել: Իսկ իրենք՝ կառուցվածքները զտել են արյունը եւ մեզ արտադրել՝ ինչպես նորմալ երիկամները: Ճիշտ է, մինիերիկամները մեծ արտերիա չունեին, առանց որի երկար կյանք չէին ունենա:

Չնայած դրան, կատարված աշխատանքը նոր օրգաններ աճեցնելու ուղղությամբ մեծ քայլ է:

«Մենք ապացուցեցինք, որ այս կառուցվածքներն, առանց որեւէ կասկածի, կարող են գործել ինչպես երիկամների բջիջները, զտել արյունը եւ մեզ արտադրել,- ասել է բրիտանական University of Manchester-ից Սյու Քիմբերը: - Հատկապես հետաքրքիր է այն, որ այս կառուցվածքները, որոնք ստեղծվել են մարդկային բջիջներից, արյան շատ լավ մատակարարում են ստացել իրենց շուրջը ձեւավոված մազանոթների շնորհիվ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել