Աշխարհում առաջին անգամ տրանսգենդեր կնոջը (կնոջ սեռափոխված տղամարդ) հաջողվել է երեխային կրծքով կերակրել:
30-ամյա հիվանդը, ում անունը չի հրապարակվում, դիմել է Mt Sinai's Center for Transgender Medicine and Surgery-ի մասնագետներին. նրա զուգընկերուհին հղի էր, սակայն չէր պատրաստվում ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրել: Նա ցանկացել է բժիշկներից տեղեկանալ՝ հնարավոր է արդյոք ինչ-որ բան անել, որ ինքը կարողանա երեխային կերակրել:
Զուգընկերուհու ծննդաբերելուց 3,5 ամիս առաջ հիվանդը սկսել է հորմոնալ փոխարինող թերապիա եւ կաթարտածծիչի պրակտիկա: Արդյունքում հիվանդի կրծքագեղձերը վարժվել են օրական կաթի 8 ունցիա արտադրել: Երեխայի լույս աշխարհ գալու պահին տրանսգենդեր կինն արդեն կարողանում էր 6 շաբաթվա ընթացքում երեխային կերակրելու ունակ կաթի ծավալ արտադրել: Այնուհետեւ կերակրելու պրակտիկան շարունակվել է եւս կես տարի, բայց արդեն հավելյալ կերի հետ:
Ուշագրավ է, որ հոդվածի հերոսուհին սեռափոխության վիրահատություններ չի կատարել, որոնք կարող էին հորմոնների տատանումներ առաջացնել: Հայտնի է, որ նա ընդունել է սպիրոնոլակտոն՝ դեղ, որը ճնշում է տեստոստերոնը, այսպես կոչված՝ արական հորմոնը: Ընդունել է նաեւ էստրադիոլ, ոը գրեթե նույնական է ձվարանների արտադրած հորմոնին, եւ միկրոնացված պրոգեստերոն: Ավելի ուշ թերապիային հավելվել է դոմպերիդոն՝ դոֆամինային ռեցեպտորների անտագոնիստ: Այն մեծացնում է աղեստամոքսային գալարակծկումները եւ պրոլակտին արտադրում սկսում: Կրծքով կերակրելու՝ լակտացիայի առաջին նշանների հայտնվելու համար մեկ ամիս է պահանջվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր