• Latest news

Աշխարհում առաջին անգամ տրանսգենդեր կինը երեխային կրծքով է կերակրել

16 փետրվարի, 2018  23:49

Աշխարհում առաջին անգամ տրանսգենդեր կնոջը (կնոջ սեռափոխված տղամարդ) հաջողվել է երեխային կրծքով կերակրել:

30-ամյա հիվանդը, ում անունը չի հրապարակվում, դիմել է Mt Sinai's Center for Transgender Medicine and Surgery-ի մասնագետներին. նրա զուգընկերուհին հղի էր, սակայն չէր պատրաստվում ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրել: Նա ցանկացել է բժիշկներից տեղեկանալ՝ հնարավոր է արդյոք ինչ-որ բան անել, որ ինքը կարողանա երեխային կերակրել:

Զուգընկերուհու ծննդաբերելուց 3,5 ամիս առաջ  հիվանդը սկսել է հորմոնալ փոխարինող թերապիա եւ կաթարտածծիչի պրակտիկա: Արդյունքում հիվանդի կրծքագեղձերը վարժվել են օրական կաթի 8 ունցիա արտադրել: Երեխայի լույս աշխարհ գալու պահին տրանսգենդեր կինն արդեն կարողանում էր 6 շաբաթվա ընթացքում երեխային կերակրելու ունակ կաթի ծավալ արտադրել: Այնուհետեւ կերակրելու պրակտիկան շարունակվել է եւս կես տարի, բայց արդեն հավելյալ կերի հետ:

Ուշագրավ է, որ հոդվածի հերոսուհին սեռափոխության վիրահատություններ չի կատարել, որոնք կարող էին հորմոնների տատանումներ առաջացնել: Հայտնի է, որ նա ընդունել է սպիրոնոլակտոն՝ դեղ, որը ճնշում է տեստոստերոնը, այսպես կոչված՝ արական հորմոնը: Ընդունել է նաեւ էստրադիոլ, ոը գրեթե նույնական է ձվարանների արտադրած հորմոնին, եւ միկրոնացված պրոգեստերոն: Ավելի ուշ թերապիային հավելվել է դոմպերիդոն՝ դոֆամինային ռեցեպտորների անտագոնիստ: Այն մեծացնում է աղեստամոքսային գալարակծկումները եւ պրոլակտին արտադրում սկսում: Կրծքով կերակրելու՝ լակտացիայի առաջին նշանների հայտնվելու համար մեկ ամիս է պահանջվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է