• Latest news

Այտի վրա հսկայական ուռուցքով կինը հրաժարվում է  վիրահատությունից

20 փետրվարի, 2018  14:12

Ֆիլիպիններում բնակվող 79-ամյա Թերեզիտա Բրիոնեսի աջ այտին նրա գլխից կրկնակի մեծ ուռուցք է աճել։ Սակայն կինը հրաժարվում է վիրահատությունից՝ համարելով, որ այն չափից ռիսկային է։

Թերեզիտան մոտ 6 տարի առաջ իր այտին խալի նման փոքր ուռուցք է հայտնաբերել։ Այդ նորագոյացությունը կնոջը բոլորովին չի վախեցրել ու չի մտահոգել, սակայն այն սկսել է աճել ու այտուցվել բավականին արագ։ Արդեն մեկ տարի անց ուռուցքը թենիսի գնդակի չափ է դարձել։ Այդ ժամանակ դեռ հարաբերականորեն անվտանգ ու արդյունավետ կլիներ տվյալ նորագոյացության հեռացումը վիրահատական ճանապարհով, բայց կինը վախեցել է հնարավոր բարդացումներից։

Հիմա, 6 տարի անց, կնոջ այտին նրա գլխից կրկնակի մեծ ուռուցք կա։ Թերեզիտան ժամանակի մեծ մասն անցկացնում է փողոցում, որտեղ ողորմություն է մուրում։ Ու չնայած ուռուցքը սպառնալից չափերի է հասել ու երբեմն արյունահոսում է, ֆիլիպինուհին առաջվա պես հրաժարվում է վիրահատությունից, քանի որ վախենում է, որ կարող է չարթնանալ վիրահատությունից հետո։ Բացի դրանից՝ նրա քաղաքի բժիշկները Թերեզիտային հայտնել են, որ ոչինչ չեն կարող անել նրա համար ու նման բարդ վիրահատություն հնարավոր է անցկացնել միայն Մանիլայում։ Բայց Մանիլա հասնելու ուղեւորավարձը շատ բարձր է, ու կինը չի կարող այն վճարել։  

Բժշկությունն առ այսօր չգիտի բարորակ ուռուցքների զարգացման պատճառը։ Սովորաբար դրանք առաջանում են, երբ մարմնի բջիջները սկսում են տրոհվել ու աճել անբնական արագությամբ։ Սովորաբար մեր օրգանիզմը ունակ է հավասարակշռել բջիջների աճն ու տրոհումը։ Բայց երբ հին կամ վնասված բջիջները մահանում են, դրանք պետք է փոխարինվեն նույն քանակության նոր ու առողջ բջիջներով։ Որոշ դեպքերում մահացած բջիջները պահպանվում են ու ձեւավորում են գոյացություն, որը կոչում են ուռուցք։ Չարորակ նորագոյացությունները մոտավորապես նույն ձեւով են գոյանում, սակայն քաղցկեղային բջիջները կարող են ներխուժել նաեւ հարակից հյուսվածքներ ու տարածվել մարմնի այլ մասերի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել