• Latest news

Որոշ վիրուսներ կարող են շաքարախտ առաջացնել. հետազոտություն

22 փետրվարի, 2018  11:40

Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ արձագանքում է հորմոնային ինսուլինին: Սակայն եթե բջիջները դադարում են ընկալել ինսուլինը կամ այն օրգանիզմում չափազանց քիչ է, ապա մարդու մոտ շաքարախտ է զարգանում: Joslin Diabetes Center-ի ամերիկացի գիտնականները 4 վիրուս են հայտնաբերել, որոնք ինսուլինանման հորմոններ են արտադրում: Այս բացահայտումը մեծ նշանակություն ունի շաքարախտի զարգացման մեխանիզմի եւ դրա բուժման ընկալման համար:

Մասնագետներն ուսումնասիրել են վիրուսների գենոմային հաջորդականություններ պարունակող խոշոր տվյալների բազաները: Նրանք գտել են չորս վիրուսներ, որոնք մակաբուծվում են ձկների մեջ հանդիպող մակաբույծներ են եւ ինսուլինանման սպիտակուցներ կոդավորող գենոմի հատվածներ են պարունակում: Այս բոլոր հորմոններն ակտիվ էին նաեւ մարդու բջիջների նկատմամբ: Մկները, որոց ներարկվել էին հայտնաբերված հորմոնները, արձագանքել են դրանց նույն կերպ, ինչ ինսուլինի դեպքում:

Հայտնաբերված վիրուսները հանդիպում են միայն ձկների մոտ, սակայն սննդի հետ կարող են հայտնվել նաեւ մարդու օրգանիզմում: Այժմ գիտնականներն ուսումնասիրում են վիրուսների՝ աղիների պատերի միջոցով մարդու օրգանիզմ ներթափանցելու ունակությունը: Եթե այս վիրուսներն ունակ են դրան, չի բացառվում, որ հենց դրանք էլ մեղավոր են շաքարախտի զարգացման համար:

Հետագայում այս բացահայտումները կարող են օգնել ինսուլինի նոր տեսակներ մշակել, որոնք կպահվեն առանց սառնարանի եւ ավելի երկար կգործեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել