• Latest news

Հարվարդի գիտնականները տիտանի օքսիդի հիման վրա արհեստական աչք են ստեղծել

28 փետրվարի, 2018  09:44

Հարվարդի Ջոն Ա․ Պոլսոնի անվան ինժեներական ու կիրառական գիտությունների դպրոցի հետազոտողները մշակել են արհեստական աչք, որը կարելի է կառավարել համակարգչային ծրագրի օգնությամբ։ Տիտանի օքսիդի հիման վրա ստեղծված լինզան կարող է արագ փոխել ֆոկուսն ու ճանաչել գույներն ու ձեւերը մարդկային օրգանից ոչ վատ, ընդ որում նանոտեխնոլոգիաները թույլ են տալիս հաղորդել տեղեկությունների հսկայական ծավալ կարճ ժամանակում։

Մշակողները խոստովանում են, որ մարդկային աչքի մեջ նորույթի ներդրման ու կիբորգների ստեղծման մասին խոսք դեռ չկա։ Բայց զումի ու ավտոֆոկուսի նոր հնարավորությունները կարող են հեղաշրջել օպտիկական սարքերի, այդ թվում բջջային հեռախոսների, խելացի ակնոցի, նաեւ վիրտուալ ու համալրված իրականության սարքավորումների շուկան ։ Բանն այն է, որ բոլոր ժամանակակից օպտիկական համակարգերը՝ տեսախցիկներից սկսած մինչեւ մանրադիտակներ ու հեռադիտակներ, պատկերը փոխանցելիս միշտ ունենում են փոքր շեղումներ ու սխալմունք, իսկ ադապտիվ օպտիկական տարրերը այդ թերությունից զուրկ են։

«Նանոկառուցվածքները շատ փոքր են, ու յուրաքանչյուր լինզայում տեղեկությունների խտությունը անհավանական բարձր է»,- հավելել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկո Կապասսոն։ Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողները մշակել են ֆայլի չափերի կրճատման նոր ալգորիթմ։ Նրանց խոսքով՝ տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ ձեւով փոխանցել տվյալների տերաբայթեր սեղմ վիճակում։

Նախագծի եւս մեկ նորարություն է արհեստական մկանը, որը լայնացնում կամ սեղմում է լինզան ու թույլ է տալիս ապահովել լույսի արագ ու հստակ ֆոկուսը։ Մարդու աչքի մեջ այդ գործառույթը կատարում է ցիլիարային մկանը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է