• Latest news

Սիրահար զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները հայտնվել են բրիտանական պարբերականների էջերին

5 մարտի, 2018  23:49

Բրիտանացի զույգը Ֆրանսիայում հանգստանալիս մակաբուծական հիվանդությամբ էր վարակվել: Բուժումից կարճ ժամանակ անց նրանք զարմանքով տեսան իրենց հետույքները հայտնի բրիտանական տաբլոիդների էջերին:

Հանգստի ընթացքում օրգանիզմ ներթափանցած որդերի թրթուրներից մաշկի բորբոքում էր սկսվել եւ երիտասարդների մարմինը պատվել էր ցանով: Զույգն անմիջապես դիմել էր բժշկի, սակայն տեղացի բժիշկները կոնկրետ այդ դեպքի համար անօգուտ հակաբիոտիկներ եւ հակաբորբոքիչներ էին դուրս գրել:

Տուն վերադառնալուց հետո զույգը գնացել էր Քեմբրիջի հիվանդանոց, որտեղ ճշգրիտ ախտորոշում էր արվել եւ անհրաժեշտ դեղամիջոցներ էին նշանակվել: Սակայն վարակման պահից ի վեր չափազանց շատ ժամանակ էր անցել, եւ որդերը հասցրել էին թրթուրներ թողնել անգամ երիտասարդների թոքերի մեջ, ինչը հազ, ծանր շրչառություն եւ կրծքավանդակի հատվածում ցավեր էր առաջացրել:

Այս զույգի բուժմամբ զբաղվող բժիշկները դեպքը եզակի էին համարել եւ որոշել էին, որ դրա մասին օգտակար կլինի իմանալ նաեւ այլ բժիշկներին: Ոստի նրանք խնդրել էին զույգին հապարակել վերջիններիս լուսանկարը British Medical Journal պարբերականում, ինչին զույգը համաձայնել էր: Սակայն հիվանդության մասին տեղեկություններն արագորեն վերցրել էին բրիտանական բուլվարային պարբերականները, այդ թվում նաեւ՝ Daily Mail եւ The Sun թերթերը, որոնց էջերին զույգի համար ոչ այդքան հաճելի վերնագրերով նյութեր էին հայտնվել:

Դրանցում հաղորդվում էր ինչպես կնոջ տարիքը, այնպես էլ զույգի հանգստի վայրը: Հրապարակվել էին նաեւ զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները: Զույգը մտավախություն ուներ, որ ընկերները կամ գործընկերներն այս տվյալներով կարող էին ճանաչել իրենց, եւ BMJ-ի հրատարակիչներին խնդրել էր հեռացնել նյութը: Ամսագրի աշխատակիցներն ընդառաջել են զույգին եւ պաշտոնական կայքէջում փակել հոդվածը: Այնուամենայնիվ, բրիտանական ԶԼՄ-ներում նյութերը դեռ առկա են, եւ դրանցում դեռ կան երիտասարդ զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll