• Latest news

Ամուսինները կաթվածահար են եղել պահածոյացված լոբու պատճառով

12 մարտի, 2018  23:49

Գերմանիայից ամուսինները կաթվածահար են եղել եւ 5 ամիս ինտենսիվ թերապիայի բաժանմունքնում են անցկացրել այն բանից հետո, երբ համտեսել են պահածոյացված կանաչ լոբի, որը թունավորված է եղել բոտուլիզմի տոքսինով:

Ամուսինների որդին կարողացել է խուսափել ծնողների ճակատագրից, քանի որ լոբու ոչ այնքան հաճելի հոտի պատճառով հրաժարվել է ուտել: Դեպքը տեղի է ունեցել Լեյպցիգում: Գերմանացի բժիշկները որոշել են միջադեպի մասին պատմել Journal of Medical Case Reports ամսագրին, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն պահածոյացված մթերքների վտանգի վրա: Նշենք, որ Գերմանիայում ամեն տարի բոտուլիզմի 10 դեպք է գրանցվում:

Առաջինը 47-ամյա կնոջ մոտ են ի հայտ եկել նախանշանները՝ գլխապտույտ, երկատված տեսողություն, կոպերի իջեցում եւ խոսքի խնդիրներ, որից հետո նրան հոսպիտալացրել են: Համակարգչային եւ ՄՌ տոմոգրաֆիան ոչ մի լուրջ բան ցույց չի տվել, բայց նրա վիճակը արագորեն վատթարացել է:

Կինն արդեն չի կարողացել բացել աչքերը. պարանոցից ներքեւ նա ամբողջությամբ կաթվածահար էր եղել:

Universitаtsklinikum Halle-ի բժիշկները ստիպված էին հիվանդին արհեստական կենսագործունեության սարքին միացնել, քանի որ կնոջ թոքերն այլեւս չէին գործում:

Օրեր անց նույն ախտանիշներով նույն հիվանդանոց է տեղափոխվել նրա 51–ամյա ամուսինը: Սակայն նա դեռ կարողանում էր նորմալ քայլել, քանի որ քիչ քանակությամբ էր բակլա  կերել:

Շուտով սակայն նրա վիճակն էլ է վատթարանում: Հենց այդ ժամանակ բժիշկները բոտուլիզմ են կասկածել, քանի որ նրանց հետ ճաշող որդու մոտ ոչ մի ախտանշան չէր եղել, իսկ տղան հիշել էր, որ նա հրաժարվել էր լոբին ուտել:

Ախտորոշումը հաստատվել է արյան անալիզով: Ամուսինները 5.5 ամիս հիվանդանոցում են անցկացրել: Կնոջը դուրս են գրել 11 ամսից, իսկ տղամարդուն՝ 8:

Բոտուլիզմի տոքսինը համարվում է գիտությանը հայտնի ամենաուժեղ թույներից մեկը: Այն օգտագործվում է բոտոքսի ներարկումների ժամանակ, սակայն շատ քիչ քանակությամբ:

Այն կաթվածահար է անում դեմքի մկանները՝ արդյունքում հարթեցնելով կնճիռները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել