• Latest news

Դեղատոմսերի փուլային ներդրման մասին կառավարության որոշումը ուշացել է իրավական ձեւակերպումների պատճառո՞վ

16 մարտի, 2018  13:14

Մենք դեռ մինչեւ մարտի 1-ն ենք փորձել փոփոխություններ անել կառավարության՝ 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման մեջ, բայց առաջացել են որոշակի տեխնիկական բարդություններ ու իրավական ձեւակերպումների հետ կապված բարդություններ։ Այս մասին ԱԺ առողջապահական ու սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ մարտի 16-ին ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նիստի հենց սկզբում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է փոխնախարարին՝ խնդրելով տեղեկացնել, արդյոք կայունացել է դեղատոմսերի հետ կապված իրավիճակը ու արդյոք դեռ մնացել են հարցեր, որոնք  պարզաբանման կարիք ունեն։ Նա նաեւ խնդրել է բացատրել, թե որն է 2018-ի մարտի 6-ի Կառավարության որոշման էությունը։

«Մենք դեռ մինչեւ մարտի 1-ն էինք փորձել մտցնել այդ փոփոխությունները, բայց կային որոշակի տեխնիկական բարդություններ ու իրավական ձեւակերպումների հետ կապված բարդություններ։ Փոփոխություններ կատարելիս՝ այդ իրավական ձեւակերպումները նորից թյուրըմբռնում առաջացրեցին մեր հասարակության շրջանում, ու մարդիկ կարծեցին, թե որոշման գործողությունը կասեցվել է։ Բայց իրականում դա մասնակի կասեցում էր այն մասերով, որոնք վերաբերում էին ասենք ներարկվող դեղամիջոցներին եւ այլն։ Այսինքն կային տեխնիկական խնդիրներ, դրա համար էլ փաստացի մարտի 1-ից սկսած մենք հաստատված փուլեր չենք ունեցել, բայց ծրագրում էինք ունենալ մարտի 1-ից»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով: Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է