• Latest news

Շատ խորոված միսը բարձրացնում է զարկերակային ճնշումը

24 մարտի, 2018  13:35

Նույնիսկ գրիլի վրա լավ խորոված մսամթերքը վտանգավոր քիմիական նյութեր է պարունակում, իսկ երբ դրանք հայտնվում են օրգանիզմում, զարկերակային ճնշումը կտրուկ բարձրանում է։ Հարվարդի գիտնականները պարզել են, որ դա վերաբերում է ոչ միայն կարմիր մսին, այլ նույնիսկ ձկնեղենին։

Տվյալ հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100 հազար կամավոր։ Նրանք բոլորը սիրում էին միս ու հետազոտության սկզբում զարկերակային բարձր ճնշման հետ կապված խնդիրներ չունեին ։ Մասնակիցները մանրակրկիտ պատմել են իրենց սննդակարգի ու կենսակերպի մասին։ Հետագա 12-16 տարիներին նրանցից 37 հազարի մոտ նկատվել է զարկերակային հիպերտենզիա։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ զարկերակային ճնշման մակարդակի բարձրացման հավանականությունը մի քիչ ավելի բարձր էր այն մարդկանց մոտ, որոնց դուր էր գալիս գրիլի վրա ուժեղ խորոված միսը, ի տարբերություն այն մասնակիցների, որոնք նախընտրոմ էին միսը չափավոր ջերմաստիճանով պատրաստել։ Նույնը կարելի է ասել նաեւ այն մարդկանց մասին, որոնք անտարբեր չէին well-done՝ այսինքն լավ խորոված մսի հանդեպ։ ։ Ոչ այդքան ուժեղ տապակած մսի երկրպագուների համեմատ՝ նրանք 15 տոկոսով ավելի հակված են եղել զարկերակային հիպերտենզիայի զարգացմանը հետագա 12-16 տարիների ընթացքում։

Նրանց մոտ, ովքեր  միսը խորովում էին գրիլի վրա, կամ թավայի մեջ ու նման ձեւով պատարստված միս էին ուտում ամսական ավելի քան 15 անգամ , զարկերակային ճնշման բարձրացման վտանգը 17 տոկոսով ավելի բարձր էր նրանց համեմատ, ովքեր սննդի պատրաստան այդ մեթոդները ամսական 4 անգամից հազվադեպ էին գործածում։ «Միս» հասկացությունը հետազոտության ընթացքում ներառում էր տավարի, թռչնի ու ձկան միսը։

Միսն ուժեղ խորովելու ժամանակ արտադրվում են քիմիական նյութեր։ Դրանցից են հետերոցիկլիկ բուրավետ ամինները ու պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածինները։ Այդ քիմիական նյութերը կարող են օրգանիզմում առաջացնել բորբոքում, ինչը կարող է պայմանավորել զարկերակային ճնշման բարձրացումն ու առողջական այլ խնդիրների առաջացումը։

Մինչդեռ, նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ լավ տապակած միս են ուտում, ավելի խոցելի են օնկոպաթոլոգիաների որոշ տեսակների զարգացման, նաեւ սրտանոթային հիվանդությունների ու 2-րդ տիպի դիաբետի առաջացման առումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է