• Latest news

Դեղատոմսերի ներդրումից հետո գյուղական բժիշկը նաեւ անասնաբույժ է դարձել. ընտանեկան բժիշկ

24 մարտի, 2018  23:52

Դեղատոմսերի ներդրումից հետո գյուղական բժիշկը նաեւ անասնաբույժ է դարձել: Այս մասին բժիշկների «Նախաձեռնող խմբի» կողմից կազմակերպված դեղատոմսերի մասին քննարկմանն ասել է Արարատի մարզի Արարատ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Ծովինար Ալեքսանյանը:

Նա հավելել է, որ ժամանակ առ ժամանակ գյուղի բնակիչներին անասուններրի համար հակաբիոտիկներ են անհրաժեշտ լինում եւ մինչ այսօր նրանք դրանք ազատ գնում էին դեղատնեևից, իսկ անասնաբույժները ներարկումներ էին անում: «Այժմ անասնաբույժը չի կարող դեղատոմս գրել եւ գյուղի բնակիչներն ինձ են դիմում», - ասել է նա:

Բժշկի խոսքով՝ էլեկտրոնային առողջապահության եւ դեղատոմսերի ներդրումից հետո ընտանեկան բժիշկների համար շատ բաներ բարդացել են: Նախ, ըստ մասնագետի, նոր մեխանիզմները ներդրել են այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա ֆինանսավորման նախահաշիվն արդեն հաստատված է եղել:

Ընդ որում ֆինանսավորումը (այդ թվում նաեւ բժիշկների աշխատավարձերը) այս տարի կրճատվել է, իսկ նոր մեխանիզմները լրացուցիչ ծախսեր են ենթադրում:

Բացի այդ այս ամենը բժշկի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում: «Ընտանեկան բժիշկը գյուղական ամբուլատորիայում օրը 40 հիվանդի է ընդունում գումարած տնային կանչերը եւ պետք է հասցնել 40 մարդու բուժում նշանակել եւ ոչինչ բաց չթողնել դեղատոմսերը լրացնելիս»,-ասել է նա:

Բժիշկը դիմել է մի շարք հարցերով՝ որտեղից պետք է գյուղական բժիշկը վերցնի դեղատոմսերի ձեւերը, արդյոք պետք է դեղատոմսերը գրանցվեն հատուկ մատյանում կամ ոչ, արդյոք պետք է նման մատյան լինի դեղատներում, ինչպես պետք է վարվել այլ շրջանների հիվանդնեի հետ, եթե դեղատոմսի վրա պետք է գրել անկետայի համարը:

«Որոշման մեջ նշված  է, որ պետք է լինի հատուկ գրանցամատյան, եւ յուրաքանչյուր դեղատոմսի համար պետք է 14 կետ լրացնել: Բժիշկը ֆիզիկապես չի կարող դա անել, նույնիսկ եթե նա աշխատում է 24 ժամ», - ասել է նա:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժշկուհի Ծովինար Ալեքսանյանը նշել է, որ էլեկտրոնային առողջապահության ներդրման վերջնաժամկետն անիրական է. բժիշկները պետք է ունենան համակարգչային հմտություններ, բայց 60 տոկոսը չունի նման հմտություններ, բացի այդ, համակարգի հետ կապված դեռեւս շատ անհասկանալի հարցեր կան: Ներկայումս բժիշկները լրացնում են հատուկ 002 ձեւը, որը փոխանցում են օպերատորին, իսկ նա մուտքագրում է համակարգ: Եվ սա նույնպես լրացուցիչ բեռ է բժշկի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել