• Latest news

Ամերիկացի գիտնականները հայտնել են ֆասթ ֆուդի եւս մի վտանգավորության մասին

30 մարտի, 2018  11:59

Տանը չսնվելու սովորությունը սպառնում է ոչ միայն քաշի ավելացմամբ՝ մեծ քանակությամբ շաքարի եւ ճարպի պատճառով, այլեւ օրգանիզմ քիմիական նյութերի ներթափանցմամբ, որոնք հորմոնալ խանգարումներ են առաջացնում: Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակվել է Environment International ամսագրում:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ռեստորաններում եւ սրճարաններում սնվելը մեր օրգանիզմի վրա քիմիական նյութերի 35 տոկոսով ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան տանը սնվելը: Խոսքը պլաստիկե արտադրանքի մեջ պարունակվող ֆտալատների մասին է, որոնք խախտում են տղաների սեռական զարգացումը: Գիտությամբ ապացուցվել է, որ ֆտալատները կարող են լուրջ հորմոնալ խանգարումներ առաջացնել:

ԱՄՆ-ից հետազոտողները պարզել են, որ բուրգերի տեսքով մատուցվող տարբեր կարգի սնունդը վարակված է ֆտալատներով: Վաղուց ի վեր պլաստիկը ռեստորանային ինդուստրիայի կարեւոր նյութերից է, այն հատկապես շատ է օգտագործվում ֆասթ ֆուդում: Եթե պլաստիկե փաթեթն ինչ-որ կերպ վնասվում է, ապա մեծանում է հավանականությունը, որ դրա մեջ գտնվող սնունդը ֆտալատների չափաբաժին կստանա: Քիմիական այս նյութերը պարունակվում են մեծ թվով առօրյա իրերում՝ ատամի խոզանակից մինչեւ հագուստ եւ պլաստիկե ձեռնոցներ: Դրանք ավելի հաճախ պլաստիկից արտադրվում են տաքացնելու կամ շատ երկար պահպանելու դեպքում:

Բնական է, որ մենք նախընտրում ենք ռեստորաններում եւ սրճարաններում տաք սնունդ ստանալ, բայց հենց այդ պահին են դրանց մեջ ֆտալատներ թափանցում: Դրանից հետո մենք կարող ենք դրանք շնչել, կլլել եւ մարսել, կամ տոքսինները կլանել մաշկով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել