Մարդիկ արյունակիցների հետ չեն զուգավորվում հոտի պատճառով. հետազոտություն

2 ապրիլի, 2018  15:56

Մարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրավորված, որ արյունակիցներին հանեն պոտենցիալ սեքսուալ զուգընկերների թվից: Եվ դա անում են ըստ քրտնահոտի, պնդում է Բեռնի համալսարանից բժիշկ Կլաուս Վեդեքինդը:

Բժիշկ Վեդեքինդը մասնագիտանում է հյուսվածահամատեղելիության գլխավոր համալիրի (ՀՀԳՀ) հետազոտության ուղղությամբ՝ գեների ընտանիք, որոնք կարեւոր դեր են կատարում մարդու իմունիտետի զարգացման մեջ: ՀՀԳՀ մեջ ներդրված տեղեկությունն անհրաժեշտ է, մասնավորապես, օրգանների փոխպատվաստման ժամանակ՝ որոշելու համար, թե արդյոք համընկնում են դոնորի եւ ընդունողի գենետիկ մարկերները: Ստացված տվյալները կարելի է օգտագործել նաեւ արյունակցական կապերը հայտնաբերելու համար:

«1976 թվականին ես գիտական հոդված կարդացի այն մասին, թե ինչպես է ՀՀԳՀ-ն ազդում մկների մեզի հոտի վրա, որը հրապուրում է սեռական զուգընկերներին,- ասել է Վեդեքինդը: - Հետազոտության հեղինակները եզրակացրել էին, որ այս մեխանիզմը թույլ է տալիս խուսափել արյունապղծությունից: Ենթադրությունն ինձ հետաքրքիր թվաց»:

Գիտնականի խոսքով՝ այս պաշտպանական մեխանիզմը շատ վաղուց է առաջացել, այն ժամանակներում, երբ մարդիկ մոտ 100 մարդուց բաղկացած ցեղախմբերով էին ապրում, եւ ցեղակիցների միջեւ գենետիկ կապը ոչ միշտ էր հստակ: Այդ ժամանակներից ի վեր միջանձնային հարաբերությունների ձեւաչափերը փոխվել են, սակայն «յուրային-օտար» գենտիկ մարկերներին էվոլյուցիան չի առնչվել: Ինչը մեզ համար բարեբախտություն է, հավելում է Վեդեքինդը:

Եթե բարոյականության տեսակետից մոտ արյունակիցների միջեւ սեքսուալ կապերը մինչ օրս բանավեճի հարց են, ապա գիտությունն այս հարցում իր դատավճիռն արդեն կայացրել է՝ դա բացարձակապես անթույլատրելի է: Ինբրիդինգը զգալիորեն մեծացնում է սերունդի մոտ գենետիկ շեղումների առաջացման եւ վաղաժամ մահվան հավանականությունը: Ուստի մարդկանց օգտակար կլինի իմանալ՝ զուգավորման իրենց զուգընկերն արդյոք արյունակցական գեների կրո՞ղ է, թե՞ ոչ:

Վեդեքինդը փորձ է անցկացրել, որը ստացել է «քրտնահոտ մարզաշապիկների թեստ» անվանումը: Հետազոտողը ուսանողների շրջանում ընտրել է 49 կնոջ եւ 44 տղամարդու, որոնց կեսը նման գների կրող էին: Աղջիկներին մարզաշապիկներ են բաժանել, որոնք հագել էին տղամարդիկ, եւ խնդրել են նշել այն շապիկները, որոնք, իրենց կարծիքով, լավ էին բուրում: Կին ուսանողների մեծ մասն ընտրել է այն մարզաշապիկները, որոնք պատկանել են «օտար» գեներով տղամարդկանց: «Մենք ենթագիտակցորեն նախընտրում ենք այն զուգընկերների հետ սեքսը, որոնք մեզ հետ գենետիկ ոչ մի կապ չունեն»,- մեկնաբանում է գիտնականը:

«Գենային ֆիլտրի» վերաբերյալ գիտական 34 հոդվածների ամփոփման հեղինակները եզրակացրել են, որ այս մեխանիզմը լուրջ ազդեցություն է ունեցել տղամարդկանց շատ սերունդների սեքսուալ վարքագծի վրա: Եվ շարունակում է ազդել նաեւ հիմա, համոզված է բժիշկ Վեդեքինդը: «Էվոլյուցիայի տեսակետից նման «պահպանակի» անհրաժեշտությունն այլեւս չկա: Մենք մեծ խմբերով չենք ապրում, ինչպես նախկինում, եւ արյունակցի հետ կենակցելու հավանականությունն ավելի փոքր է, քան վաղեմի ժամանակներում: Այդուհանդերձ, մենք, միեւնույն է, «ինքնավար» կարգով շարունակում ենք բնազդին ենթարկվել»,- հավելում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ