• Latest news

Տարածված վիրուսը կարող է հարուցել 7 աուտոիմունային հիվանդության զարգացում

18 ապրիլի, 2018  18:27

Էփշթեյն-Բարի վիրուսն առաջացնում է ոչ միայն ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, որը նաեւ հայտնի է «համբույրի հիվանդություն» անվամբ, այլեւ աուտոիմունային 7 հիվանդություններ: Այս մասին հայտնում են Cincinnati Children's-ի գիտնականները:

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզին հատուկ է տենդը, բկերախի, ավշահանգույցների, լյարդի, փայծաղի ախտահարումը եւ արյան բաղադրության յուրահատուկ փոփոխությունը: Դրա պատճառը հերպեսի վիրուսների ընտանիքից Էփշթեյն-Բարի վիրուսն է: Գիտնականների խոսքով կյանքի ընթացքում Էփշթեյն-Բարի վիրուսի կրող է դառնում բնակչության 80-95 տոկոսը, վարակված քաղաքացիների 90 տոկոսից ավելին այն ձեռք է բերում դեռեւս մինչեւ 20 տարեկան դառնալը: Մարդկանց զգալի մասը նույնիսկ տեղյակ չէ, որ արդեն վարակվել է:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գայլախտի ախտորոշմամբ մարդկանց մեծ մասը մանկության տարիներին հիվանդացել է ինֆեկցիոն մոնոնուկլեոզով: Գայլախտի առաջացման հավանականությունը մեծացնում են նաեւ ուրիշ իմունային հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետը եւ ցրված սկլերոզը: Այս պաթոլոգիաները կապում են գրեթե 100 գեներում փոփոխությունների հետ:

Nature Genetics ամսագրում հրապարակված նոր հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են, որ Էփշթեյն-Բարի վիրուսն ազդում է իմունային բջիջների վրա: Այն ԴՆԹ-ն փոխակերպում է B լիմֆոցիտներում եւ փոխում հատուկ սպիտակուցների՝ տրանսկրիպցիայի գործոնների աշխատանքը: Այս մարկերները հետազոտողներին օգնել են  գտնել Էփշթեյն-Բարի վիրուսի հետ կապված եւս մի քանի հիվանդություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Էփշթեյն-Բարի վիրուսը մեծացնում է կարմիր գայլախտի, 1-ին տիպի շաքարային դիաբետի, ցրված սկլերոզի, ռեւմատոիդ արթրիտի, պատանեկան իդիոպատիկ արթրիտի, ցելիակիայի եւ աղիների աուտոիմունային բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել