Վիրաբուժության մեջ կիրառվող անեսթեզիան չի ազդում երեխաների ինտելեկտի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել Մայո կլինիկայի գիտնականները:
1994-2007 թվականներին ծնված 997 կամավորների մասնակցությամբ հետազոտության շրջանակում նրանց բաժանել են մի քանի խմբերի՝ կախված, թե քանի անգամ են մինչեւ 3 տարեկանը նարկոզով վիրահատության ենթարկվել: Առաջին խմբում ընդգրկվել է 206 մարդ, որոնք նարկոզ են ստացել 2 եւ ավելի անգամ, երկրորդ խմբում ընդգրկված 380 կամավորները 1 անգան էին ստացել, իսկ երրորդ խմբում ընդգրկվել է 411 մասնակից, որոնց նարկոզով վիրահատություն չէին կատարել: Ամենատարածվածը ԼՕՌ վիրահատություններն էին:
Մասնագետները գնահատել են 8-12 եւ 15-20 տարեկան կամավորների կոգնիտիվ ֆունկցիաները: Գիտնականները կապ չեն գտել ընդհանուր անեսթեզիայի եւ ինտելեկտի ցածր մակարդակի միջեւ: Ճիշտե է, երեխաների վրա նարկոզի միքանիանգամյա ներգործության հետեւանով մանր մոտորիկայի, վարքի եւ սովորելու խնդիրներ են առաջանում:
Ծնողների խոսքով՝ մի քանի անգամ նարկոզ ստացած երեխաների վարքը համապատասխանել է ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշին: Ծնողները բողոքել են նաեւ երեխաների ինքնամփոփությունից, անհանգստությունից եւ ագրեսիայից: Իսկ մինչեւ երեք տարեկանը ընդամենը մեկ անգամ ընդհանուր նարկոզ ստացած երեխաների ծնողներն իրենց երեխաների մոտ միայն կատարողական ֆունկցիաների խնդիրներ են նկատել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր