• Latest news

Ինչո՞ւ է տեստոստերոնի ցածր մակարդակը վտանգավոր տղամարդկանց առողջության համար

21 ապրիլի, 2018  15:52

Տեստոստերոնը կարեւոր է ոչ միայն մկանների ու ոսկոների ձեւավորման՝ այլեւ տղամարդկանց սեռական առողջության համար։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է  Nature Scientific Reports ամսագրում, ցույց է տվել, որ այդ հորմոնի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններից։ 

Հետազոտության հեղինակների խոսքով՝ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի քրոնիկ հիվանդությունների՝ այդ թվում ճարպակալման ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։  Հետազոտությունը ներառում էր 20 տարեկանից մեծ 2399 տղամարդու տվյալներ, որոնց հետազոտել են՝ 2-րդ տիպի դիաբետի, արթրիտի, սրտային հիվանդությունների, ինսուլտի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, արյան մեջ վնասակար լիպիդների բարձր մակարդակի, բարձր զարկերակային ճնշման ու կլինիկական դեպրեսիայի առկայությունը պարզելու նպատակով։

Հետագայում գիտնականները պարզել են, որ այդ բոլոր հիվանդություններն ավելի տարածված էին այն տղամարդկանց շրջանում, որոնց մոտ տեստոստերոնի մակարդակը նորմայից ցածր էր, ընդ որում նրանց մոտ հաճախ հայտնաբերվում էր ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հիվանդություն։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տեստոստերոնի դեֆիցիտի խնդիրը ավելի տարածված է, քան մինչ այդ էր համարվում։

Հետազոտության շրջանակում այն հայտնաբերվել է տղամարդկանց 30․8 տոկոսի մոտ՝ 22․5 տոկոս երիտասարդների, 35․8 տոկոս միջին տարիքի տղամարդկանց ու 34․ 6 տոկոս տարեցների մոտ։ Ավելին, հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների համար տեստոստերոնի պակասն ավելի վտանգավոր է ՝ դրա նորմալ մակարդակի դեպքում մի քանի քրոնիկ հիվանդությոն էր հայտնաբերվում 13․5 տոկոսի, իսկ դրա դեֆիցիտի դեպքում՝ 36․4 տոկոսի մոտ։ 

«Շատ տղամարդիկ հավանաբար պարզապես չգիտեն տեստոստերոնի դեֆիցիտի վտանգավորության մասին», - վստահեցնում է հետազոտության առաջատար հեղինակ Մարկ Փիթերսոնը University of Michigan-ից։

Նրա խոսքով՝ տղամարդկանց պետք է մտահոգի տեստոստերոնի ընդհանուր մակարդակի նվազումը, նույնիսկ եթե այն դեռ չի հասել այնպիսի մակարդակի, որն անհրաժեշտ է կլինիկական ախտորոշման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել