5 վտանգավոր առասպել քաղցկեղի մասին

22 ապրիլի, 2018  13:39

Քաղցկեղային հիվանդությունների մասին առասպելներն ավելի մեծ վտանգավորություն են ներկայացնում, քան շատերը կարող են պատկերացնել. այս հիմար առասպելներին հավատալով՝ մարդիկ հաճախ ժամանակին բժշկի չեն դիմում, բուժմանը չեն համաձայնվում, ինչով իրենց մահվան դատավճիռն են կայացնում:

Առասպել 1. Քաղցկեղն անբուժելի է

Քաղցկեղային հիվանդություններն, իհարկե, բուժման բացակայության դեպքում կարող են մահվան հասցնել, սակայն հիվանդին կարող են առաջարկել համարժեք բուժում, որը նրան կա՛մ կօգնի առողջանալ, կա՛մ մի քանի տարով նրա կյանքի տեւողությունը կերակարացնի: Եթե քաղցկեղը վաղ փուլերում է հայտնաբերվել, լիակատար առողջացման կամ երկարատեւ նահանջի հնարավորությունը շատ մեծ է:

Առասպել 2. Քաղցկեղի բուժումը հիվանդությունից սարսափելի է

Մի քանի տասնյակ տարի առաջ այս առասպելը իրականությանը մասամբ համապատասխանում էր, սակայն հիմա ամեն ինչ այլ է՝ ուռուցքաբանությունը միանգամայն նոր մակարդակի է հասել, որի շնորհիվ բուժման կողմնակի էֆեկտների արտահայտվածությունը նկատելիորեն նվազել է: Այսպես՝ քիմիաթերապիան հիմա ոչ միշտ է հանգեցնում մազաթափության, իսկ ճառագայթային բուժումը միշտ չէ, որ ցավի զգացողություներ է առաջացնում:

Առասպել 3. Շոշափելիս ուռուցքները միշտ ցավոտ են

Շատերը կարծում են, որ եթե մարմնի վրա հանկարծակի առաջացած ելունդը կամ ուռուցքը չի ցավում, ուրեմն դրա համար անհանգստանալու կարիք չկա: Մինչդեռ իրականում քաղցկեղային ուռուցքները վաղ փուլերում մեծ մասամբ բացարձակապես ցավոտ չեն. ցավերը շատ ավելի ուշ են սկսվում, երբ հիվանդությունը զարգանում է եւ այլ օրգաններ, մկաններ, ոսկորներ տարածվում:

Առասպել 4. Վիրաբուժությամբ բուժելիս ախտահարված օրգանները պետք է հեռացնել

Նախկինում իսկապես հենց այդպես էլ անում էին, սակայն այսօր բժշկությունը զարգանում է օրգանների պահպանմամբ վիրահատությունների ուղղությամբ: Սա նշանակում է, որ մասնագետները վիրահատությունների ժամանակ հեռացնում են միայն ախտահարված հյուսվածքները՝ ձգտելով պահպանել առավելագույն քանակությամբ առողջ հյուսվածքներ: Ուռուցքը որքան վաղ է հայտնաբերվում, այնքան մեծ է օրգանը պահպանելու հնարավորությունը՝ հեռացնելով միայն ախտահարված հատվածները:

Առասպել 5. Քաղցկեղը ժառանգական հիվանդություն է

Որոշ մարդիկ ուռուցքների մի քանի տեսակների հանդեպ գենետիկ նախահակվածություն ունեն: Օրինակ՝ որոշակի գենային մուտացիաները (BRCA1, BRCA2) զգալիորեն մեծացնում են կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սակայն այս մուտացիաների առկայությունը չի նշանակում, որ հիվանդի մոտ անպայման քաղցկեղ կառաջանա: Այսօր ավելի մեծ թվով մասնագետներ են պնդում, որ կենսակերպը եւս կարեւոր դերակատարում ունի, ուստի բոլոր մարդկանց, հատկապես ռիսկի խմբում գտնվողներին խորհուրդ է տրվում ակտիվ կենսակերպ վարել, ճիշտ սնվել եւ չծխել՝ այս ամենը կնվազեցնի նրանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ