Ուշ երեկոյան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

25 ապրիլի, 2018  23:49

Նախկինում շատերը համոզված էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից հետո: Հիմա արդեն հայտնի է, որ երեկոյան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոյան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

Ձուկ

Ձուկը հարուստ է ոչ միայն սպիտակուցով, այլեւ Օմեգա-3 ճարպաթթվով, որոնք անոթները մաքրում են խոլեստերինի նստվածքներից, այս պատճառով ձուկը պետք է լինի յուրաքանչյուր մարդու առողջ սննդակարգի մասը: Ձուկ կարելի է ուտել նաեւ երեկոյան, սակայն խորհուրդ չի տրվում այն տապակել, նախընտրելի է եփած կամ գոլորշու վրա պատրաստված ձուկը:

Թռչնամիս

Թռչնամիսը սպիտակուցներ եւ տրիպտոֆան ամինաթթու է պարունակում, որը բարելավում է տրամադրությունը եւ բարձրացնում քնի հորմոն մելատոնինի մակարդակը: Եթե երեկոյան եփած թռչնամիս ուտեք (ցանկալի է՝ կրծքամիս), օրգանիզմն այս ընթրիքը արագ կմարսի, այն ճարպային շերտեր չի առաջացնի:

Բանջարեղեն

Բանջարեղենը մեծ քանակությամբ բջջանյութ եւ քիչ կալորիաներ է պարունակում, իսկ մարսողությունը չի ծանրացնում: Դրանից բացի, բանջարեղենը աղիները մաքրում է՝ ակտիվացնելով ճարպային նյութերի դուրսբերումը: Թարմ կամ եփած/շոգեխաշած բանջարեղենը պետք է ուտել ե՛ւ օրվա ընթացքում, ե՛ւ երեկոյան:

Կեֆիր եւ մածուն

Կեֆիրը եւ մածունը մարսողության համար օգտակար բակտերիաների հոյակապ աղբյուր են:

Կաթ

Կաթը պարունակում է սպիտակուց եւ կալցիում, որոնց համադրությունը նյարդային համակարգը կազդուրում է, ինչպես նաեւ մաշկը երիտասարդացնում: Համարվում է նաեւ, որ տաք կաթն օգնում է արագ քնելուն:

Մասնագետները հիշեցնում են, որ պետք է ընթրել քնից գոնե 3 ժամ առաջ, սակայն դեպի անկողին ուղեւորվելուց առաջ կարելի ձեռքի հետ թեթեւ ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի