• Latest news

Այսօր մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

25 ապրիլի, 2018  18:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, իր կազմավորման օրվանից սկսած, արդեն շուրջ 7 տասնամյակ է, ինչ օգնում է երկրներին մալարիայի դեմ պայքարի գործում: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է որպես Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր:

Թեև 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, սակայն մալարիան շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

2016 թվականին հայտարարվեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում:

Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռ կա, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակաբար արդյունավետ համաճարակաբանական հսկողություն իրականացնել:

2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը` վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, կանխել հիվանդության կրկին արմատավորումն այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից: Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել 2006 թվականից ի վեր։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել