• Latest news

«Իմունոդեֆիցիտի վիրուսի զարմիկը» լուրջ սպառնալիք է ներկայացնում․ գիտնականներ

10 մայիսի, 2018  10:49

T-մարդու լիմֆոտրոպային  վիրուսը (HTLV-1), որը նաեւ կոչում են «մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի զարմիկ», օրեցօր ավելի շատ մարդկանց է ախտահարում  ու լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ մոլորակի համար՝ այդ վիրուսով արդեն վարակված է Հյուսիսային Ավստրալիայի որոշ շրջանների բնակչության 40 տոկոսը։

Մասնագետները, այդ թվում պրոֆեսորը, որը բացահայտել է այս վիրուսը 40 տարի առաջ, տագնապ են ազդարարում HTLV-1 կոչվող հիվանդության բուժման ու կանխարգելիչ միջոցառումների բացակայության պատճառով։

«Վիրուսի տարածումը պարզապես ծայրահեղ չափերի է հասել»,- հավաստիացնում է բժիշկ Ռոբերտ Գալլոն՝ Institute of Human Virology at the University of Maryland School of Medicine  ինստիտուտի տնօրենը, որի լաբորատորիայում 1979-ին առաջին անգամ հայտնաբերվել է HTLV-1 վիրուսը։

Նրա խոսքով՝ այս տարիներին  գրեթե ոչինչ չի արվել վիրուսի բուժման միջոց կամ պատվաստանյութ մշակելու ուղղությամբ։

HTLV-1-ը հին ԴՆԹ- վիրուս է, որը հայտնաբերվել է 1500 տարեկան անդյան մումիաներում։ Այն կարող է մորից երեխային փոխանցվել ներարգանդային ճանապարհով, կրծքով կերակրելիս, նաեւ՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով։ Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ այն կարող է ախտահարել նյարդային համակարգը, թոքերը, հանգեցնել լեյկոզների ու լիմֆոմաների (արյան չարորակ հիվանդություններ) զարգացմանը։

«Վիրուսը առաջացնում է բրոնխոէկտազներ։ Մարդիկ մահանում են բրոնխոէկտազների ու HTLV-1 ինֆեկցիայի  համադրությունից, բայց ո՞ւր է արձագանքը։ Եթե մենք չենք տեսնում արձագանք, կարելի՞ է արդյոք ասել, որ այդ վիրուսն ու հիվանդությունը անտեսվում են»,- ասում է Գալլոն։ Միաժամանակ նա նշում է, որ հաշվի առնելով վիրուսի տարածման հայտնի ուղիները, պետք չէ ակնկալել դրա սրընթաց տարածում ամբողջ աշխարհում։

Հիմա վիրուսը ստացել է հսկայական տարածում Ավստրալիայի որոշ շրջաններում։ Այն նաեւ հանդիպում է Ճապոնիայի հարավ-արեւմուտքում, Կարիբյան ավազանի որոշ մասերում, Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Ֆրանսիական Գվիանա), Աֆրիկայում (Հարավային Գաբոն ), Մերձավոր արեւելքի որոշ շրջաններում, Ռումինիայում։ Մյուս վայրերում վիրուսի տարածումը ցածր մակարդակի վրա է։

HTLV-1 վիրուսի համար սքրինինգ իրականացվում է միայն Ճապոնիայում, դրա ներդրումը քննարկվում է Անգլիայում ու Ճամայկայում։ ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու որոշ այլ երկրներում հաճախ են ստուգում այդ վիրուսի առկայությունը դոնորական արյան, հյուսվածքների ու օրգանների մեջ։

«Այսպիսով՝ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մարդը կարող է արյուն ստանալ HTLV-1-ով վարակված դոնորից։ Դա հանրային առողջության հարց է,- ասում է նա: - Մենք պետք է շտապ լրացնել բաց թողածը, մենք պետք է շտապ ուշադրություն գրավենք HTLV-1-ի խնդրի վրա»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել