• Latest news

2017 թվականին Հայաստանում Լայմի հիվանդության 19 դեպք է արձանագրվել

10 մայիսի, 2018  20:10

2017 թվականին Հայաստանում Լայմի հիվանդության՝ տզային բորելիոզի լաբորատոր հաստատված 19 դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց համաճարակաբան Կարինե Գեւորգյանը:

Լայմի հիվանդությունը վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes տեսակի մի քանի տզերի խայթոցի միջոցով: Հյուսիսային կիսագնդում այն համարվում է տզերի միջոցով փոխանցվող ամենատարածված հիվանդությունը։

Լայմի հիվանդության վաղ նախանշանները կարող են լինել տենդը, գլխացավը, հոգնածությունը եւ մաշկային ցանը, որը կոչվում է «թափառող էրիթեմա»։ Կանխատեսումը կախված է այն հանգամանքից, թե որքան ժամանակին է արվել ախտորոշումը եւ երբ է սկսվել բուժումը: Եթե հիվանդությունն ուշ է հայտնաբերվել եւ/կամ սխալ բուժում է կատարվել, այն կարող է դառնալ քրոնիկ, որն արդեն դժվար բուժելի է եւ կարող է հանգեցնել հաշմանդամության կամ պացիենտի մահվան։

Մասնագետի խոսքով՝ Լայմի հիվանդությամբ վարակվում են քաղաքից դուրս ուղեւորությունների ժամանակ, բնության գրկում. եթե տիզը կպչում է մաշկին եւ աննկատ է մնում, որոշ ժամանակ անց նրա միջոցով օրգանիզմ է ներթափանցում Լայմի հիվանդության հարուցիչը:

Վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում ուղեւորություններից հետո անպայման ստուգել ամբողջ մարմինը. մաշկի վրա տզեր հայտնաբերելու դեպքում հարկավոր է անհապաղ հեռացնել դրանք: Իսկ ուղեւորության ժամանակ խորհուրդ է տրվում երկար թեւքերով հագուստ հագնել, իսկ տաբատը մտցնել գուլպայի կամ կոշիկների մեջ, որպեսզի ոտքերն ամբողջությամբ փակ լինեն եւ պաշտպանված: Նաեւ խորհուրդ է տրվում միջատներին վանող ռեպելենտներ օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել