• Latest news

Բջջային ծրագրավորումը կարող է խթանել մկանների վերականգնումը․ հետազոտություն

15 մայիսի, 2018  10:49

Գիտնականները մշակել են ոչ հասուն մկանային բջիջներում մաշկի հասուն բջիջներ վերածրագրավորելու  հասարակ միջոց (այպես կոչված աճեցված միոգենային նախնի-բջիջներ՝ iMPCs.): Ստացված բջիջները կարող են օգտագործվել մկանային դիստրոֆիայի բուժման համար։

Stem Cell Reports  ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ գիտնականները համադրել են MyoD սպիտակուցի (տրանսկրիպցիայի գործոն) ազդեցությունը ու երեք փոքր մոլեկուլներ։ Երբ ստացված ոչ հասուն բջիջները փոխպատվաստել են վնասվածքներ ունեցող մկներին՝ iMPCs սկսել են ակտիվ կերպով աջակցել մկանային հյուսվածքի վերականգնման պրոցեսին։

Գիտնականները ժամանակավորապես բարձրացրել են MyoD-ի  էքսպրեսիան մկների մաշկի բջիջներում։ Հետո այդ բջիջները մշակել են մոլեկուլներով՝ GSK3–beta ինգիբիտորով, TGF-բետա ռեցեպտորի ինգիբիտորով  ու ցիկլիկ AMP-ի ագոնիստով ։ Արդյունքում ստացված iMPCs–երը ինքնավերականգնվելու ունակություն են ունեցել։ Բացի դրանից՝ դրանք ունեին սատելիտ-բջիջների ու միոբլաստերի գլխավոր մոլեկուլյար ցուցիչները։ Այդ նույն բջիջները պահպանում էին հասուն մկանային մանրաթելեր արտադրելու ունակությունը, որոնք ունեին հասուն մկանային բջիջների բնորոշ հատկանիշներ ու կարողանում էին կրճատվել։ 

Փորձերը ցույց են տվել, որ փոխպատվաստման ժամանակ iMPCs–երը նպաստում էին մկանային մանրաթելերի աճին, որոնք էլ իրենց հերթին նպաստում էին թաթերի վնասվածքներով կենդանիների հյուսվածքների վերականգմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է