• Latest news

Ծանր ֆիզիկական աշխատանքը վտանգավոր է տղամարդկանց առողջության համար․ գիտնականներ

17 մայիսի, 2018  15:28

Մարզանքներն ու ուժային վարժությունները օգտակար են առողջության համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք աշխատանքի  մասը չեն կազմում։ VU University Medical Center համալսարանի գիտնականները հայտնում են, որ այն տղամարդիկ, ում աշխատանքը բարձր ֆիզիկական ակտիվություն է պահանջում, վաղաժամ մահվան ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան մյուս աշխատակիցները։

Մասնագետները վերլուծել են 17 գիտական աշխատությունների տվյալներ, որոնք նվիրված էին մասնագիտական ֆիզիկական ծանրաբեռնվածություններին ու ցանկացած պատճառներով մահացությանը։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 193 695 մարդ։ Պարզվել է, որ այն տղամարդկանց, որոնց աշխատանքը կապակցված է եղել ակտիվ ֆիզիկական ակտիվության հետ,  18 տոկոսով շատ է սպառնում վաղաժամ մահվան հավանականությունը,  քան նրանց, ովքեր ավելի հանգիստ աշխատանք ունեն։

Հետաքրքիր է, որ կանանց դեպքում պատկերը հակառակն է։ Նրանց վրա ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն դրական ազդեցություն է թողնում։

Հետազոտողները հաշվի են առել տարբեր գործոններ, այդ թվում ֆիզիկական ակտիվության մակարդակը ազատ ժամանակ։ Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ աշխատավայրում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները վնասակար են տղամարդու օրգանիզմի համար, իսկ հանգստի ժամանակ ակտիվությունը օգնում է երկարացնել կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է