• Latest news

Սթափները աշխատանքից բացակայում են ալկոհոլամոլներից ոչ հազվադեպ

8 հունիսի, 2018  17:11

Սթափներն աշխատանքից բացակայում են խմել սիրողներից ոչ հազվադեպ: Հնարավոր է՝ սա կապված է հիվանդությունների հետ, որոնք բացառում են ալկոհոլի օգտագործումը: Իսկ ահա չափավոր խմող աշխատողները, ինչպես պարզվել է, բոլորից քիչ են բացակայում: Պրոֆեսիոնալ առողջապահության ֆիննական ինստիտուտի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Addiction ամսագրում:

Գիտնականները հավաքել են Եվրոպայի եւ ԱՄՆ ավելի քան 47 հազար աշխատող բնակիչների տվյալները՝ պարզելու, թե վերջին 4-7 տարում որքան ալկոհոլ են օգտագործում, եւ որքան հաճախ են անաշխատունակության թերթիկ կամ ազատ օրեր վերցրել: Նրանք հետազոտության մասնակիցներին բաժանել են 5 խմբի, կախված ալկոհոլի օգտագործման քանակությունից՝ լիակատար սթափներից մինչեւ թունդ ալկոհոլամոլներ: Չափավոր խմողների կարգի մեջ են մտել կանայք, որոնք շաբաթական ալկոհոլի 1-11 միավոր են օգտագործել, եւ տղամարդիկ, որոնք նույն ժամանակահատվածում ալկոհոլի 1-34 միավոր են օգտագործել:

Որպես միավոր է ընդունվել ալկոհոլի մոտ 8 գրամը: Այսպես, մեկ բաժակ գինու մեջ պարունակվում է ալկոհոլի մոտ 2 միավոր, իսկ մեկ գավաթ գարեջրում՝ մոտ 1,7 միավոր:

Ինչպես եւ սպասվում էր, ալկոհոլը չարաշահող աշխատակիցները ավելի հաճախ են աշխատանքից բացակայել, քան չափավոր խմողները:

Սակայն սթափները, ինչպես պարզվել է, ոչ մի բանով չեն զիջել ալկոհոլի մեծ քանակության սիրահարներից:

Պատճառների հետազոտումը, որոնց հիմնավորմամբ սթափներն աշխատանքից բացակայել են, բավականին հետաքրքիր արդյունքներ է ունեցել: Նրանք աշխատանքից բացակայել են հիմնականում հոգեկան խնդիրների եւ հենաշարժողական հիվանդությունների (արթրիտ, հարթաթաթություն եւ այլն) պատճառներով: Հաճախակի պատճառ են եղել նաեւ մարսողական եւ շնչուղիների հիվանդությունները: Ինչպես սպասելի էր, ալկոհոլը չարաշահող աշխատողները բացակայել են վնասվածքների կամ ալկոհոլային թունավորման պատճառով:

Աշխատակիցները, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործել, 58 տոկոսով ավելի հաճախ են տառապել հոգեկան հիվանդություններով եւ 1,5 անգամ ավելի հաճախ են բացակայել, քան չափավոր խմողները:

Նրանք հենաշարժողական հիվանդություններով ավելի հաաճախ են տառապել 26 տոկոսով, մարսողական խնդիրներով՝ 36 տոկոսով, շնչուղիների հիվանդություններով՝ 35 տոկոսով: Ալկոհոլը չարաշահողները նույնպես աշխատանքային օրերը 1,5 անգամ ավելի հաճախ են բաց թողել, քան չափավոր խմողները, ըստ որում՝ 32 տոկոսով ավելի մեծ հավանականությամբ ենթակա լինելով վնասվածքներ եւ թունավորումներ ստանալուն:

Բացի այդ, ալկոհոլ չօգտագործող մարդիկ խմողներից ավելի քիչ են վաստակել: Պակասող եկամուտը նույնպես կարող է ազդել առողջական վիճակի վրա, պարզաբանում են հետազոտողները:

«Ըստ երեւույթին, ալկոհոլի չափավոր օգտագործումը կապված չէ առողջական խնդիրների պատճառով աշխատանքից բացակայելու հետ»,- նշում է հետազոտության առաջատար հեղինակ Յեննի Էրվասթին:

Նրա կարծիքով՝ նման անսպասելի արդյունքները կապված են ալկոհոլից մարդկանց հրաժարվելու պատճառների հետ:

«Որոշ հիվանդությունների եւ դրանց բուժման ժամանակ չի կարելի ալկոհոլ օգտագործել,- պարզաբանում է նա: - Բացի այդ, աշխատակիցները, որոնց կողմից ալկոհոլի չարաշահումը առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել, կարող էին աշխատաշուկայից դուրս մնալ, ինչը նույնպես կարող էր ազդել արդյունքների վրա»:

«Արդյունքները չեն վկայում, որ ալկոհոլից հրաժարվելը հիվանդություններ է առաջացնում,- շեշտում են  հետազոտողները: - Դրանք ավելի շուտ ցույց են տալիս, որ սթափները, դեռեւս չպարզված պատճառներով, նույնպես առողջական մեծ թվով խնդիրներ ունեն: Մենք չենք ասում, որ ալկոհոլն օգտակար է, սակայն դրա չափավոր օգտագործումը ակնհայտորեն չի բերում աշխատանքից բացակայելու խնդիրների: Առավել ճշմարտանման բացատրությունը հետեւյալն է՝ մարդկանց ստիպում են ավելի քիչ խմել առողջական խնդիրները, այլ ոչ թե հակառակը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է