• Latest news

2017-ին Առողջապահության նախարարությունը «Ինգո Արմենիա» ընկերությունից 1.3 մլրդ դրամի գնում է կատարել

15 հունիսի, 2018  20:38

«2017-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը 75 մլրդ դրամի գնումներ է կատարել,  որոնցից ամենամեծ գումարը վճարվել է «Ինգո Արմենիա» ընկերությանը: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը:

«Մենք բոլորս գիտենք, թե 2017-ին ով էր առողջապահության նախարարը եւ այստեղ ֆորմալ առումով մենք կարող ենք խոսել շահերի բախման մասին: Սակայն օրենսդրության տեսանկյունից շահերի բախում չկա, քանի որ որոշումն ընդունում է գնահատող հանձնաժողովը եւ այն կարող է ասել, որ հայտարարագրել է շահերի բախման բացակայության մասին տեղեկությունները»,-ասել է նա, հավելելով, որ մենք կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, բայց կա արդյոք կոռուպցիա, պետք է խորը ուսումնասիրել:  «Օրենքի տեսակետից այստեղ խնդիր չկա, բայց հասարակական վստահության տեսանկյունից խնդիր կա», - բացատրեց նա:

Առողջապահության նախարարության կողմից ամենամեծ ֆինանսավորումը 2017 թվականին, ըստ նրա, ստացել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն, «Աշտարակ» ԲԿ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը եւ «Մխիթար Հերացու» հիմնադրամը: Ընդհանուր գումարը կազմել է 16,2 միլիարդ:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ առողջապահության նախարար էր Լեւոն Ալթունյանը, որը «Ինգո Արմենիա» ընկերության տնօրենն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել