• Latest news

Արյունաբանական կենտրոնի կոլեկտիվը տնօրենի նոր պաշտոնակատարին ընդունեց բողոքի ակցիայով

21 հունիսի, 2018  12:41

Հունիսի 21-ին Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  կոլեկտիվը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանին ընդունեց բողոքի ակցիայով՝ փակ դռներով: Տնօրենին կոլեկտիվին ներկայացնելու համար ժամանել էր առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Աշխատակիցները նրանց հանդիպեցին Կենտրոնի բակում՝ հայտարարելով գործադուլ սկսելու մտադրության մասին, քանի որ ոչ ոք իրենց դիրքորոշումը հաշվի չի առել նոր տնօրենին նշանակելիս: Փոխնախարարն առաջարկեց Կենտրոնի դռներն այցելուների համար բացել, իսկ իրենք խոսեն այլ վայրում:

Այնուհետեւ արդեն շենքում տեղի ունեցավ կոլեկտիվի հետ ժողովը, որի ժամանակ Կենտրոնի բժիշկները հայտնեցին իրենց դժգոհությունը. գլխավոր արյունաբան նշանակվելուց հետո Սամվել Դանիելյանն այդպես էլ չէր եկել կոլեկտվի հետ ծանոթանալու, նրա թեկնածությունը որպես գլխավոր արյունաբան եւ բժշկական կենտրոնի տնօրեն Կենտրոնի կոլեկտիվի հետ չի քննարկվել, եւ նա իրենց չի ներկայացրել հետագա գործողությունների ծրագիրը: Հմչեց նաեւ կարծիք, որ կենտրոնի արյունաբաններից Երվանդ Հակոբյանը եւս լավ տնօրենի թեկնածու է։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ Սամվել Դանիելյանը ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է (ԺՊ-ին նշանակում է Առողջապահության նախարարությունը, այլ ոչ թե ընտրվում է), եւ 2 ամիս հետո պետք է տնօրենի պաշտոնի մրցույթ կայանա: Այս 2 ամսվա ընթացքում նա աշխատակիցների հետ շփվելու շատ հնարավորություններ կունենա, նաեւ կկարողանա նրանց հետ քննարկել իր ծրագիրը: Սերգեյ Խաչատրյանը տարակուսանք հայտնեց այն փաստով, որ Արյունաբանական կենտրոնի կոլեկտիվը նոր տնօրենին բողոքի ակցիայով է ընդունում, քանի որ նա նախկինում աշխատել է այս կենտրոնում, եւ կոլեկտիվի մեծ մասը նրան ծանոթ է:

Ժողովի արդյունքներով աշխատակիցները որոշեցին, որ հիվանդներին առանց բժիշկների չեն թողնի, բայց ընթացքում կքննարկեն իրենց գործողությունները եւ կներկայացնեն իրենց ընդհանուր դիրքորոշումը:

Սակայն ամբողջ անհեթեթությունն այն է, որ Սամվել Դանիելյանը չի կարողացել տնօրենի աշխատասենյակ մտնել, քանի որ դուռը կողպված է: Սկզբում կողպված էր նաեւ տնօրենի աշխատասենյակ տանող աստիճանների ճաղավանդակը, ավելի ուշ այն հաջողվեց բացել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել