Հայաստանի Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանն արդեն իր աշխատասենյակում է:
Հիշեցնենք, որ առավոտից Կենտրոնի աշխատակիցները փակել էին բուժհաստատության մուտքը՝ վշտացած այն հանգամանքով, որ ղեկավարի փոփոխության հարցով իրենց հետ չեն խորհրդակցել: Ավելին կողպված էր նաեւ տնօրենի աշխատասենյակը:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Դանիելյանը, ավելի ուշ եկել է արդեն նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, իրենք միասին զրուցել են աշխատակիցների հետ, ինչպես պահանջվում էր՝ ընդունում-հանձնում կատարելիս, եւ ինքը հույս ունի, որ մոտ օրերս իրավիճակը կհարթվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր