• Latest news

Ակտիվիստները պահանջում են քրեական պատիժ սահմանել կենդանիների հետ դաժան վարվեցողության համար

25 հունիսի, 2018  14:49

Հայաստանում ակտիվիստները պահանջում են քրեական պատիժ սահմանել կենդանիների հետ դաժան վարվեցողության համար։

Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կենտավր» ՀԿ –ի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ միայն վերջին տարվա ընթացքում Արագածոտնի մարզի Ուշի գյուղում գտնվող կազմակերպության կենտրոնում առնետի թույնից հինգ շուն է թունավորվել։ Քառոտանի կենդանիները, որոնց հիմնական մասը փողոցային անօթևան շներն են, այս կենտրոնում  օգտագործվում են հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ թերապիան կազմակերպելու համար ։ Հովհաննիսյանի խոսքով՝  հինգ տուժած շներից միայն երկուսն են ողջ մնացել։ Նրա կարծիքով՝ շներին միտումնավոր են թունավորել առնետի թույնով։

Ընդ որում օրենսդրական բացերի պատճառով մեղավորներին, նույնիսկ եթե նրանց գտնեն, սպառնում է միայն տուգանք՝ ունեցվածքի ոչնչացման համար։ Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ այդ տերմինը կարող ե տարածվել կենդանի արարածի վրա, որը սատկել է ծանր տանջանքներով։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանում չի վաճառվում հակաթույնը ՝ K1 վիտամինը։ Դրա առաջին խմբաքանակը «Կենտավր» ՀԿ-ի ջանքերով պատվիրվել է  ԱՄՆ-ից, ու հանրապետություն կհասնի մոտ օրերս։ Մինչդեռ, նշվեց, որ նման հարցերն անհնար է լուծել բացառապես հասարակական սպեկտրի ջանքերով։ «Մենք ծրագրում ենք տվյալ խնդրով դիմել առողջապահության նախարարին»,- ասել է նա։

Լուծում պահանջող հարց է համարվում նաև առնետի թույնի ընդհատակյա վաճառքը, ինչը Հովհաննիսյանի խոսքով, բավականին տարածված երևույթ է Հայաստանում։

Propose կազմակերպության հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ իր հերթին նշել է վարչական ու քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ կենդանիների հետ դաժան վարվերցողության համար պատիժ սահմանելու համար։ Նման աշխատանք, նրա խոսքով, պետք է իրականացվի միջգերատեսչական մակարդակի վրա՝ ԱԻՆ-ի ու Ոստիկանության մասնակցությամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել