• Latest news

Twitter-ն օգնել է հասկանալ մարդու հոգեկան վիճակի ու օրվա ժամի միջեւ կապը

25 հունիսի, 2018  17:47

Twitter-ն օգնել է հասկանալ մարդու հոգեկան վիճակի ու օրվա ժամի միջեւ կապը։ Բրիստոլյան համալսարանի հետազոտողների խումբը Նելլո Քրիստիանիի (Nello Cristianini) գլխավորությամբ վերլուծել է 800 միլիոն թվիթներ, որոնք ուղարկվել էին 4 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի 54 քաղաքներից։ PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ ստացված նյութը արհեստական ինտելեկտի օգնությամբ վերլուծության է ենթարկվել լեզվական տեսանկյունից։

Ընդհանուր առմամբ, գնահատվել են հոգեկան վիճակի 73 պարամետրեր։ Պարզվել է, որ դրանց մեծամասնությունը զգալիորեն կախված է օրվա ժամից։ Այսպես, առավոտյան ժամը 3-5-ը մարդն ավելի հակված է զգացմունքներին տրվելուն, քան ռացիոնալ մտածողության, իսկ բացասական էմոցիաները հասնում են առավելագույնի։ Այս ժամանակահատվածում մարդն ավելի հակված է խորհել սոցիալական եւ փիլիսոփայական հարցերի շուրջ։

Իսկ առավոտյան ժամը 6-10-ը մարդն ավելի կողմնորոշվում է տրամաբանական եւ վերլուծական մտածողության, ավելի շատ մտածում է անձնական նշանակության հարցերի շուրջ, ընդ որում՝ նրա խոսքում ավելի հազվադեպ են հանդիպում բացասական էմոցիաներ։

Այս երկու գործոններն փոխազդում են օրվա ընթացքում՝ գագաթնակետին հասնելով վերը նշված ժամանակահատվածում։ Այսպիսով, գիտնականների կարծիքով, մարդու հոգեկան վիճակն անմիջական կախվածության մեջ է օրվա ժամից։ Նման տարբերությունները կապված են տարբեր գործոնների հետ, այդ թվում՝ նեյրոնների ակտիվության եւ հորմոնային ֆոնը կարգավորող ցիրկադային ռիթմերի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է