• Latest news

Ֆրանսիացի օստեոպատ բժիշկները Հայաստանում են՝ «Էրեբունի» ԲԿ–ում

29 հունիսի, 2018  19:57

ECHOsteo կազմակերպության  ֆրանսիացի օստեոպատ բժիշկները ՝ «Էրեբունի» ԲԿ-ի ռեաբիլիտացիայի ծառայության հայ մասնագետների հետ միասին հունիսի 28-ին սկսել են անցկացնել տարբեր պաթոլոգիաներով տառապող հիվանդների համար խորհրդատվություններ՝ օստեոպատիայի կիրառումով։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի կայքը։

Օստեոպատիան մանուալ թերապիայի տեսակներից մեկն է, որի դեպքում չեն գործածվում ոչ դեղամիջոցներ, ոչ սարքավորումներ, և որը հնարավորություն է տալիս մեղմել ցավային ախտանշանը որոշ ծանր պաթոլոգիաների դեպքում։

Ֆրանսիական ECHOsteo կազմակերպությունն արդեն մի քանի տարի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես Շիրակում։ Այս անգամ, մշակված համատեղ միջոցառումների ընթացքում ֆրանսիացի օստեոպատ բժիշկները (Արնո Կրեպենի գլխավորությամբ) ու «Էրեբունի» ԲԿ-ի վերականգնողական ծառայության հայ  կինեզոթերապևտները (ռեաբիլիտացիայի ծառայության ղեկավար Լ․ Զավարյանի գլխավորությամբ) իրականացնում են անվճար խորհրդատվություններ ու թերապիա հաշմանդամների, սկոլիոզով, կիֆոզով, նեվրոլոգիական խնդիրներով, գլխացավերով, գլխապտույտներով, ուղեղի անբավարար արյան շրջանառությամբ, ճողվածքներով հիվանդների համար։

Ֆրանսիացի օստեոպատ բժիշկների ղեկավար Արնո Կրեպենը ուրախ է, որ հայ բժիշկների հետ համագործակցություն է սկսվում, ու պատրաստակամություն է հայտնել իր գիտելիքները ու փորձը փոխանցել հայ գործընկերներին։

«Էրեբունի» ԲԿ-ի վերականգնողական ծառայության ղեկավար Լ․ Զավարյանը նշել է, որ հիվանդների ընդունելությունը կերկարացվի մինչև սեպտեմբերի կեսերը։ Ըստ ձեռք բերված համաձայնության ՝ օստեոպատ բժիշկների խմբերը փոխվելու են  ընդհուպ մինչև հիվանդների ընդունելության ու բուժման ժամանակահատվածի ավարտը։  «Օստեոպատիայի նոր մեթոդի կիրառումը,  ռեաբիլիտացիայի արդեն հայտնի ուղղությունների հետ հավասար, կօգնի մեր ծառայության պրակտիկայում ներդնել նոր մեթոդներ  ու մոտեցումները, որպեսզի օգնեն հիվանդներին հաղթահարել ցավային ախտանիշը։ Ապագայում ծրագրվում է խորացնել հայ ու ֆրանսիացի բժիշկների միջև  համագործակցությունը տարբեր ուղղություններով»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել