Այս յոթ հնարքները կօգնեն ձեզ հովացնել բնակարանը շոգ եղանակին.
Սառույցով բաժակը կամ շիշը դրեք հովհարիչի առջեւ, եւ այն տանը սառը օդ կտարածի,
Պլաստիկ տոպրակի մեջ փաթաթված սավանը 10 րոպեով դրեք սառնարանի մեջ: Դա սառնության զգացողություն կպարգեւի քնելուց առաջ,
Բացեք պատուհանը եւ վարագույրի վրա ջուր ցանեք. Առաջիկա կես ժամվա ընթացքում այն խոնավ եւ սառը օդի էֆեկտ կապահովի,
Պատուհանագոքի վրա ալոե վերա, Բենջամինի ֆիկուս կամ ձարխոտ դրեք: Դրանք տանը սառնություն են պահպանում եւ օդն ավելի թարմ են դարձնում,
Տարածքում սառույցով շշեր դրեք: Սառույցը կհալչի եւ խոնավություն կտարածի, շնչել զգալի ավելի հեշտ կլինի,
Փուչիկները կիսով չափ լցրեք ջրով եւ սառեցրեք, դրեք դրանք տարբեր անկյուններում, եւ տարածքում ավելի հով կլինի,
Եթե սառնարանում սառույց չկա, ափսեյով սառեցված մրգեր եւ բանջարեղեն դրեք ձեր կողքին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր